Անցած շաբաթ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հրահանգ է ուղարկել պետդեպարտամենտին, ֆինանսների նախարարությանը և Ազգային անվտանգության խորհրդին՝ պահանջելով «դադարեցնել գործունեությունն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում»։ Արդյունքում՝ իսլամական հանրապետության վրա «առավելագույն ճնշում» գործադրելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արշավը փաստացի կանգ է առել։               
 

22-ամյա երիտասարդն ուժ է գտել իր մեջ սովորելու այբուբենը

22-ամյա երիտասարդն ուժ է գտել իր մեջ սովորելու այբուբենը
20.11.2015 | 10:53

Հոկտեմբերի 14-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Արարատի մարզային կենտրոնի նոր գրասենյակի բացման արարողության ժամանակ մարզի երիտասարդների հետ հանդիպման ընթացքում 22-ամյա Աշոտ Մանուկյանը, դիմելով ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանին, ասաց, որ ինքը գրել-կարդալ չգիտի և շատ կցանկանար տառաճանաչ դառնալ։ Կարեն Ավագյանը հանձնարարեց ՀԵՀ Արարատի մարզային կենտրոնի աշխատակիցներին կազմակերպել պարապմունքներ՝ երիտասարդին գրել-կարդալ սովորեցնելու համար։

Աշոտ Մանուկյանը Արարատի մարզի Մարմարաշեն գյուղից է։ Հենաշարժական խնդիրներ ունեցող երիտասարդը, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, հնարավորություն չի ունեցել ուսում ստանալ։ Այսօր արդեն շաբաթական երեք անգամ ՀԵՀ մարզային կենտրոնում կազմակերպվում են դասեր՝ մաշտոցյան այբուբենն Աշոտին ուսուցանելու համար։ Աշոտը նշում է, որ սովորել երբեք ուշ չէ, և ինքը 22 տարեկանում ուժ է գտել իր մեջ տառերը սովորելու։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Արարատի կենտրոնն այս պարապմունքներից հետո երիտասարդի համար կկազմակերպի նրան հոգեհարազատ որևէ արհեստի դասընթացներ։
Մի հատված Աշոտ Մանուկյանի դասից կարող եք դիտել հետևյալ հղմամբ:

Դիտվել է՝ 1820

Մեկնաբանություններ