Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

ՀՅԴ-ն «հավատաքննիչ չէ»

ՀՅԴ-ն «հավատաքննիչ չէ»
20.11.2015 | 14:38

«Ես չեմ ասում, որ ոչ մի «ոչ» չեմ հանդիպել, բայց հավատաքննիչ չեմ, որ հաշվեմ: Իմ նպատակը հաշվելը չէ: Աչք ունեցողը կտեսնի, ականջ ունեցողը կլսի, նախորդ շաբաթ-կիրակի մենք ունեցել ենք հանդիպումներ չորս մարզերում, մոտավոր հաշվարկով այս հանդիպումներին մասնակցել է շուրջ 2000 մարդ: Մեր նպատակն է ակտիվացնել իրենք իրենց վստահող հատվածին, ովքեր հույս ունեն, որ կարող են ինչ-որ բան փոխել: «Ոչ»-ը կարող է խորացնել այս իրավիճակը, «այո»-ն մեր երկրում մի բան փոխելու հնարավորություն է»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, ով «իլյուզիաներ չունի», բայց վստահ է, որ հնարավոր է շատ նորմալ սահմանադրական հանրաքվե անցկացնել:

Դաշնակցականը նաև նշեց, որ իրենք տարբերվում են այն բոլոր ուժերից, որոնք մի ժամանակ բարեփոխումներին կողմ են եղել, հիմա՝ դեմ, և հակառակը: Վարդանյանը վստահեցրեց, որ ՀՅԴ-ն 20-22 տարի հետևողական այս սկզբունքի կողմնակիցն է:
ՈՒշագրավ էր Աղվան Վարդանյանի՝ Սերժ Սարգսյանի լեգիտիմությանը վերաբերող հարցի պատասխանը: «Անկախ ընտրություններին տրված գնահատականից՝ մենք ապրում ենք Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում: Անտեղի է քննարկել լեգիտիմության ու ոչ լեգիտիմության հարցը: Սրանք օդի մեջ արվող հայտարարություններ են»,- փաստեց դաշնակցական պատգամավորը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1781

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ