Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Զինված խումբը թիրախավորել էր ողջ քաղաքական էլիտային

Զինված խումբը թիրախավորել էր ողջ քաղաքական էլիտային
31.03.2016 | 00:47

Տևական դադարից հետո այսօր Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկություններ է հրապարակել Արթուր Վարդանյանի գլխավորած զինված խմբի անդամների մասին: ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանն ասուլիսում իր տրամադրած նյութերը «համեմել» է լուսանկարներով: Պարզվում է, որ խմբի անդամների զինված հարձակման թիրախ են եղել նախագահի նստավայրը, Սահմանադրական դատարանը, Ազգային ժողովը, կառավարությունը և Հ1 հեռուստատեսությունը: ԱԱԾ-ի աշխատակիցները նախաքննության ընթացքում հայտնաբերել են Երևանի քարտեզը, որտեղ նշված պետական ինստիտուտների վրա «կլորներ, մեջտեղը խաչ» նշումներ են արված եղել, որտեղ պետք է զինված հարձակում իրականացվեր: Խումբը նպատակ է ունեցել նաև քաղաքական գործունեությամբ զբաղվող անձանցից տեղեկություններ հավաքագրելու, նյութեր են հավաքել նաև առաջին և երկրորդ նախագահների մասին: «Փորձել է նաև վերահսկել գործող նախագահի թիկնազորի աշխատանքները, պարզելու, թե ինչպես են նախագահի անվտանգությունն ապահովում: Այդ նպատակով խմբի ղեկավար Արթուր Վարդանյանը և երկու- երեք այլ անդամներ մասնակցել են հայ կաթոլիկ եկեղեցու բացման արարողությանը և գաղտնի տեսանկարահանել են գործող նախագահի ժամանման և այնտեղ գտնվելու պահերը: Արթուր Վարդանյանը նաև երգչախմբի հագուստ է հագել՝ չնկատվելու համար»,- ասաց Համբարձումյանը:

Խմբի անդամները քաղաքական գործունեությամբ զբաղվող 147 անձանց, այդ թվում` ԱԺ բոլոր պատգամավորների վերաբերյալ տեղեկություններ են հավաքել:
Ամբողջ զինված հեղաշրջման ծրագրի համար կազմակերպիչները ֆինանսավորվել են մոտ 65 հազար ԱՄՆ դոլարով:
Ըստ ԱԱԾ պաշտոնյայի, ֆինանսավորումն իրականացրել է ձերբակալվածներից մեկը, որի անունը նա չտվեց:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1020

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ