Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Եղածը մի նամակ չէ՞ր

Եղածը մի նամակ չէ՞ր
23.04.2016 | 17:29

Մենք դասեր չքաղելու վատ սովորություն ունենք: Հասարակության համբերությունը, ի վերջո, սահման ունի, այն «բերնեբերան» լցվել է, իսկ իշխանությունը շարունակում է սխալ ոտնահետքերով առաջ գնալ: Կոպիտ ասած, իրենց էշն առաջ տանելով:
Իսկ ի՞նչ կատարվեց բողոքավորների մշտական «հանգրվանում»` Բաղրամյան պողոտայում:

«Մենք ենք տերը մեր երկրի» երիտասարդական շարժման ներկայացուցիչները ցանկանում էին երթով շարժվել դեպի Բաղրամյան 26 և նախագահին նամակ հանձնել, որով պահանջում էին գումար հատկացնել վիրավոր զինծառայողներին և գումարներ գանձել մի շարք օլիգարխներից: Իհարկե, պահանջն արդարացի է, բայց կարող էր նաև այս օրերին, երբ Հայաստանում էր ՌԴ արտգործնախարարը, նախագահական գնալ լրիվ այլ պահանջով, հետո հաստատ այս հարցին էլ անդրադառնալու ժամանակ կլիներ: Ինչևէ: Անկախ այն հանգամանքից, ինչ պահանջով էին Բաղրամյան «ուղևորվում» բավականին սակավաթիվ ցուցարարները, իշխանությունը չպետք է ոստիկանական մի ողջ «բանակ» նրանց դեմ հաներ: Հարց է առաջանում` ինչո՞ւ: Ոչ քաղաքական սուր հարցադրումներ կային, ոչ հրաժարականի կոչեր: Ի՞նչն էր այդքան վախեցրել իշխանական օղակներին: Պարզվում է, օլիգարխների «կուլակաթափման» ընդամենը «տեսական» կոչերն այդքան վտանգավոր են:


Իրականությունն այն է, որ այս երթն իրավապահների մեծ իրարանցման շնորհիվ այդքան մեծ հնչեղություն ստացավ. եթե նրանք այդքան «չխորանային», եղածը մի նամակ էր, կտային նախագահականի անցագրային կետ ու կգնային: Այստեղ են ասել` դարձրիք «հայոց հարց», մինչդեռ, այդ կարևոր «հարցի» շուրջ այսօր այլ հարթակներում են մարտեր գնում, որին հասարակությունն ընդամենը դիտորդ է: Թե չէ ընկել եք «անշառ» ցուցարարների ու նրանց ցանկություն-նամակների հետևից:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1223

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ