«Հարավային Կովկասը չի պատկանում Թրամփին, որպեսզի այն վարձակալի։ Կովկասը աշխարհի ամենազգայուն աշխարհագրական տարածքներից մեկն է, և այս միջանցքը չի դառնա «Թրամփի միջանցք», այլ կվերածվի նրա վարձկանների գերեզմանի»,- հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:               
 

Լևոն Զուրաբյան. ՀԱԿ-ը համախմբման, միասնական օրակարգի պահանջատերն է

Լևոն Զուրաբյան. ՀԱԿ-ը համախմբման, միասնական օրակարգի պահանջատերն է
25.04.2016 | 19:49

«Եթե գործընթացն արդյունք չի տալիս, ուզում է մեր մասնակցությամբ լինի, ուզում է`առանց մեզ, դա ոչ մի բան չի փոխում»,- այսօր հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` անդրադառնալով Ընտրական օրենսգրքի քննարկումներին, որոնց ՀԱԿ-ն իր մասնակցությունն առկախեց: Ընդդիմադիր այս խմբակցությունը չի ցանկանում իշխանության հետ շարունակել ԸՕ-ի քննարկումները, որովհետև մեծամասնությունն ընդառաջ չգնաց նրանց առաջարկներին:

«Սա ամբողջ հանրության պահանջն է, դրանց ընդունումից շահելու է ողջ ժողովուրդը: Սթափության անհրաժեշտություն կա»:


Հարցին, թե այս քայլով ՀԱԿ-ը քաղաքական լուսանցքում չի՞ հայտնվում, Լևոն Զուրաբյանը հակադարձեց. «Այդքան հե՞շտ է հայտնվել քաղաքական լուսանցքում, այն էլ մի քայլի պատճառով: Եթե ԸՕ-ով մենք չենք ստանալու այն, ինչ պետք է հանրությանը, այլ պիտի գանք և աշխատենք մանր-մունր տեխնիկական նվաճումների վրա, դա է լուսանցքը: Իսկ այս հարցում, հակառակը, մենք տարանք մի գործընթաց` համախմբեցինք ամբողջ ընդդիմությանը, քաղաքացիական հասարակությանը, ստեղծեցինք միասնական պլատֆորմ: Մենք այդ համախմբման, միասնական օրակարգի պահանջատերն ենք»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3756

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ