Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Ինչու են ՀՀԿ-ականները սրբագրում Կարեն Կարապետյանին

Ինչու են ՀՀԿ-ականները սրբագրում Կարեն Կարապետյանին
16.09.2016 | 18:52

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նորանշանակ վարչապետը բավականին ազնիվ ներկայացրեց տնտեսության վիճակը՝ այն համարելով չափազանց ծանր։ Հետո խոսեց բիզնես խլելուց, հավասար պայմաններից և տնտեսության այլ խնդիրներից։ Այլ խոսքով, ներկայացրեց իրականությունը։ Դրանից հետո ողջ ՀՀԿ-ն անցել է նրա ասածները սրբագրելու գործին. մի մասը այլ կերպ է ներկայացնում իրավիճակը, մյուսների «ուշքնումիտքը» տեղում չի եղել ու չեն լսել իրականում ինչ է ասել Կարեն Կարապետյանը, ոմանք էլ, ինչպես միշտ, մեղադրում են լրագրողներին, թե մենք նորանշանակ վարչապետի խոսքերը ճիշտ չենք հասկացել, իսկ առավել «ռոմանտիկները» կարծում են, թե վարչապետը զգացմունքային «պոռթկում» է ունեցել։


Հարց է առաջանում՝ ումի՞ց եք ինչ թաքցնում, ո՞վ չգիտի, որ երկրի տնտեսությունն անդունդ է գլորվել։ Թե մտածում են, որ Կարապետյանը նորություն ասաց հանրությանը, որն ամեն րոպե առնչվում է այդ «չափազանց ծանր» վիճակի հետ։ Իհարկե, հասկանալի է, որ բացահայտ ասված խոսքերը, այն էլ կառավարության ղեկավարի շուրթերով, նշանակում է, որ, ՀՀԿ մեծամասնություն, դու ես նաև պատասխանատու այս իրավիճակի համար, քանի որ գլխավորապես քո շարքերում են և՛ կոռուպցիոներները, և՛ մենաշնորհները, և՛ տնտեսական արատավոր բարքերի կրողները։


Չնայած վարչապետին սրբագրողներն ունեն մեկ արդարացում։ Մտածում են, որ Կարեն Կարապետյանը նոր մարդ է ու դեռ չի հասկացել, որ այս ճահիճը կամաց-կամաց իրեն կուլ կտա ու մի օր էլ կհայտնաբերի, որ ինքն էլ պետք է «վատ ժառանգություն» թողնի հաջորդին ու հեռանա, իսկ իրենք պետք է նաև դրա համար պատճառաբանություններ գտնեն։
Այս պահին, թերևս, ամենակարևոր հարցն այն է, թե Կարեն Կարապետյանի այս ազնվությունն ու խստապահանջությունը որքան կձգեն, ժողովուրդը կասեր՝ երբ «խոփը քարին դեմ կառնի»։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2815

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ