«ՈՒկրաինայի անվտանգության ծառայությունը պատրաստվում է օգտագործել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա հակասությունները՝ ազգային հողի վրա ատելություն բորբոքելու համար։ Նախատեսվում է ներգրավել Ռուսաստանից վճարովի դասալիքների դիվերսիոն գործողությունները»,- ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Վաճառեք պալատները և փոխհատուցեք

Վաճառեք պալատները  և փոխհատուցեք
11.11.2016 | 01:12

Երեկ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կառավարությանը ներկայացրեց մի նախագծի փաթեթ, որով նախատեսվում է աշխատող քաղաքացիների աշխատավարձից 1000 դրամ գանձել՝ վճարելու համար այն զինծառայողների ընտանիքներին, ովքեր մահացել կամ հաշմանդամ են դարձել մարտական գործողությունների ժամանակ, շփման գծում հերթապահելիս կամ հատուկ առաջադրանք կատարելիս։ Ըստ պաշտպանության նախարարի, միայն բյուջեի միջոցներով հնարավոր չէ ամբողջովին հոգալ ծախսերը։

Համաձայնեք, ոչ ոք չի կարող ընդդիմանալ, թե ինչու են ապրիլյան պատերազմում զոհված կամ վիրավորված զինվորների ընտանիքներին փոխհատուցում։ Ավելին, գուցե շատերը հնարավորության դեպքում ավելին փոխանցեն, սակայն այս հոգեբանական գործոնն էլ իշխանություններն օգտագործում են իրենց արդարացնելու համար։ Որևէ մեկը մտածե՞լ է՝ ինչպես է ստացվում, որ 70-80 հազար դրամ ստացող քաղաքացին էլ պետք է հազար դրամ փոխանցի վերոհիշյալ նպատակով, 250-300 հազար ու դրանից բարձր աշխատավարձ ստացողն էլ։ Մյուս կողմից՝ ի՞նչ երեսով են շարքային քաղաքացու աշխատավարձի վրա սեփական հաշվարկներն անում, երբ նրա սոցիալ-տնտեսական վիճակն առանց այդ էլ ողբալի է։ Ի՞նչ երեսով են հազարական դրամ «հանգանակում», երբ այդ նույն բանակին հատկացրած գումարներով պաշտոնյաները միլիարդներ են դիզել։


Քանի՜ քանիսն են համատարած այս աղքատության ֆոնին հսկայական կարողություն դիզել, պալատներ կառուցել, հարյուրավոր բիզնեսներ դրել։ Ինչո՞ւ նրանց «վզից» չեք կախում այս խնդիրների լուծումը։ «Ներքևինները» տարիներ շարունակ ապահովել են «վերևինների» բարեկեցիկ կյանքը, նույն ապրիլյան պատերազմում հասարակ քաղաքացիների որդիները զոհվեցին, ժամանակը չէ՞, որ բանակից սեփական զավակներին «փախցրած» պաշտոնյաները ձեռքները գրպանները տանեն։ Այլապես ստացվում է՝ և անապահով ընտանիքների երեխաները զոհվեն, և նրա՞նք փոխհատուցեն կորստի համար։


Գումարների հայթայթման մի տարբերակ էլ մենք առաջարկենք. վաճառեք մեծահարուստների, օլիգարխների, ծպտված հարուստների շքեղ առանձնատները և այդ գումարները փոխանցեք զինվորների ընտանիքներին։ Որպես սկիզբ կարող եք վաճառել «Հաղթանակ» զբոսայգու շրջակայքում կառուցված հսկայական դղյակները։
Իսկ վերջում ընդհանրացնենք ու բնութագրենք պաշտպանության նախարարի ներկայացրած նախագիծը մեկ բառով. սա պետության ամոթն է։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3206

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ