«ՈՒկրաինայի անվտանգության ծառայությունը պատրաստվում է օգտագործել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա հակասությունները՝ ազգային հողի վրա ատելություն բորբոքելու համար։ Նախատեսվում է ներգրավել Ռուսաստանից վճարովի դասալիքների դիվերսիոն գործողությունները»,- ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

ՀՀԿ-ն մեծ «վերցնելով», փոքրն ի՞նչ է, որ չվերցնի

ՀՀԿ-ն մեծ «վերցնելով», փոքրն ի՞նչ է, որ չվերցնի
22.04.2017 | 20:05

Փաստ է, որ հասարակությունն ընտրությունների հանդեպ ակնհայտ անտարբեր է, որովհետև քաղաքական ուժերից հիասթափությունն ու «միևնույն է, ոչինչ չի փոխվելու» մտածողությունը գերակշռում են։ Այսինքն, քաղաքացին մասնակցում է մասնակցելու համար, դրանում չտեսնելով ոչ մի քաղաքական լուրջ գործընթաց։

Եթե համապետական, այն է՝ խորհրդարանական ընտրությունները չեն դիտարկվել կարևոր երևույթ, պարզ է, չէ՞, որ Երևանի ավագանու ընտրությունները առավել քիչ նշանակություն ունեն մարդկանց համար։

Եթե այս ամենին գումարում ենք նաև քաղաքական փոքրաթիվ ուժերի մասնակցությունը, ակնհայտ է, որ անգամ քաղաքական սուբյեկտների՝ կուսակցությունների համար էական չէ այս գործընթացը։ Էլ ինչ պահանջել շարքային քաղաքացիներից։


Այսօր «Գելափ ինթերնեյշընլ» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչությունը հարցումներ է անցկացրել և պարզել, որ մարդկանց 54,3 %-ը պատասխանել է, որ, անշուշտ, մասնակցելու են ընտրություններին, 24,2 տոկոսն ասել է, որ ավելի շուտ կմասնակցի: Հարցվածների 61,2 %-ը ձայնը կտա Տարոն Մարգարյանին, 11,5 %-ը՝ Նիկոլ Փաշինյանին, 3,9 %-ը ՝ Զարուհի Փոստանջյանին:


Առանց որևէ հարցման էլ ցանկացած երևանցու եթե հարցնեք, նա կարող է այսպիսի կանխատեսում անել, միայն մի տարբերությամբ. տոկոսներ չի նշի՝ դա թողնելով սոցիոլոգների երևակայությանը։ Ասել է թե` ով է կասկածում, որ համապետական ընտրությունները սեփական սցենարով գլուխ բերած իշխող կուսակցությունը կարող է պարտվել Երևանում։ Մեծ «վերցնելով», փոքրն ինչ է, որ չվերցնեն։ Այնպես որ, մարդկանց շրջանում ընտրությունների հանդեպ անհետաքրքրության պատճառներից հիմնականն այն է, որ մեզանում ընտրություններն այսպիսի քաղաքական դասավորության պայմաններում խիստ կանխատեսելի են։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1784

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

艗聽猫鈥炩€斆ヅ锯€灻ㄢ€炩劉氓啪鈥灻ㄅ犫€櫭┧喡捖犆⑺喡睹/1357892444" rel="nofollow">Պատմական
«Իրատես» թերթի արխիվից
Գիրումիր
  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 30.07.2025