Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

ՈՒղիղ խոսքն էլ ում են ասում

ՈՒղիղ խոսքն էլ ում են ասում
06.09.2017 | 17:10

Հայաստանում մշտապես շատ սուր է ընկալվում Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքը, և դա խիստ տրամաբանական է: Հայաստանի իշխանությունն էլ բարձր մակարդակով հայտարարել է, որ դա, մեղմ ասած, իր սրտով չէ: Սակայն քիչ չեն նաև իշխանական ուժի այն ներկայացուցիչները, ովքեր, այսպես ասած, «արդարացնում» էին այդ գործարքը, թե դա զուտ բիզնես է: Այսօր հենց նրանց է պատասխանել փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Ըստ նրա, քանի որ համանախագահող երեք պետություններն էլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ են, ունեն բավարար ներուժ ու հնարավորություն, որ փորձեն հասնել նրան, որ այդպիսի գոտիներում զենքի մատակարարման վրա լինի ընդհանուր էմբարգո:

«Այդ դեպքում որևէ պետություն չէր ասի՝ եթե ես չեմ մատակարարում, ուրիշից կառնեն: Ես հասկանում եմ՝ ինչքան բարդություններ կան նմանատիպ որոշում կայացնելու առումով, բայց համարում եմ, որ դա անհավանական չէ, եթե շահագրգիռ լինեն հենց համանախագահ երեք պետությունները»,- հավելել է Քոչարյանը:


Փաստորեն, իշխանությունը մի թեզ է շրջանառության մեջ գցում և անուղղակի ռուսական կողմին հասկացնում, որ նրանք ունեն տարբերակ, եթե իսկապես ցանկանան Ադրբեջանի ձեռքը զենք չտալ ու տարածաշրջանում խաղաղություն ապահովել: Բայց քանի որ այս հեռանկարը խիստ անհավանական է, դրա համար փոխարտգործնախարարին մնում է ընդամենը նման հայտարարությունը հնչեցնել որպես վաղուց «մտածված» սեփական առաջարկ: Այլապես դա կդառնար իշխանության պաշտոնական տեսակետ, ինչին, այսպես թե այնպես, պետք Ռուսաստանն արձագանքեր:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2663

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ