Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Տիեզերքի ու ԵԱՏՄ-ի միջև

Տիեզերքի ու ԵԱՏՄ-ի միջև
26.09.2017 | 00:49

Սեպտեմբերի 27-ին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում քննարկվելու է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու գործընթաց սկսելու «Ելք» խմբակցության օրինագիծը: Հիմնական զեկուցողը խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանն է, հարակից զեկուցողը` հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: Ակնկալվում է, որ բավականին թեժ է ընթանալու քննարկումը, սակայն դրանով ընդդիմադիրները չեն սահմանափակվի: Նիստի օրակարգում է նաև ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին նախագծի վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցը: Այստեղ էլ Նիկոլ Փաշինյանն ու Հերմինե Նաղդալյանն են հակափաստարկներով բանավիճելու:


«Ելք» խմբակցության անդամներն ավելի վաղ արդեն հայտարարել էին, որ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանը բոլոր ուղղություններով հետընթաց է արձանագրել: Էդմոն Մարուքյանն իր զեկույցում կփորձի հիմնավորել ԵԱՏՄ-ի անօգտակարությունը` տնտեսական հարցերից մինչև Արցախի խնդրի կարգավորում:


Սակայն մինչ քաղաքական այս սուր խնդրին անդրադառնալը, հանձնաժողովի անդամները հույժ կարևոր երկու նախագիծ պետք է քննարկեն, պատկերավոր ասած, նախ երկնային հարցերը կլուծեն, հետո միայն երկրային «մանր-մունր» խնդիրները: Կառավարությունը ԱԺ-ին է ներկայացրել «Տիեզերական օբյեկտների կողմից հասցված վնասի համար միջազգային պատասխանատվության մասին» կոնվենցիան և «Տիեզերագնացներին փրկելու, տիեզերագնացների վերադարձի և տիեզերական տարածություն արձակված օբյեկտների վերադարձի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծերը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2689

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ