Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Դիվանագիտության ու իրական քաղաքականության մեջտեղում

Դիվանագիտության ու իրական քաղաքականության մեջտեղում
08.12.2017 | 01:39

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկնարկել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության մասնակից պետությունների արտգործնախարարների խորհրդի 24-րդ նիստը, որի շրջանակում ԱՄՆ պետքարտուղարն ու ՌԴ արտգործնախարարն անդրադարձել են ղարաբաղյան հիմնախնդրին: «Մենք աջակցում ենք ԼՂ խնդրի լուծում գտնելուն ուղղված Մինսկի խմբի ջանքերին: Մեզ գոհացնում են այն հանձնառությունները, որոնք հոկտեմբերին տեղի ունեցած հանդիպման ժամանակ հաստատեցին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, մասնավորապես՝ աշխուժացնել բանակցային գործընթացը, նվազեցնել լարվածությունը շփման գծում: Կարևոր առաջընթաց կարող է արձանագրվել միայն այն դեպքում, երբ կա քաղաքական կամք: Մենք ողջունում ենք երեկ կողմերի կայացրած որոշումը՝ խոսելու խնդրի մասին»,- ասել է Ռեքս Թիլերսոնը` կարևորելով ձգձգված հակամարտություններում առաջընթաց գրանցելու հանգամանքը: Նրա միտքը շարունակել է ռուս գործընկերը:


«Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանը նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ շարունակելու է հետագայում էլ աջակցել կողմերին փոխընդունելի լուծումներ գտնելու հարցում՝ համաձայն այն սկզբունքների, որոնք բազմիցս արժանացել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների հավանությանը»,- հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Գերտերությունների պաշտոնյաների հայտարարություններից միշտ էլ տպավորություն է ստեղծվում, թե նրանք համակարծիք են ղարաբաղյան հիմնախնդրի հարցում և կողմ են միայն խնդրի խաղաղ կարգավորմանը: Սակայն իրականությունն այլ բանի մասին է հուշում: Եթե գերտերությունների ցանկությունն իսկապես այդքան մեծ է ու անկեղծ, հաստատապես խնդիրը վաղուց լուծված կլիներ: Ստացվում է, որ սա ընդամենը դիվանագիտություն է, իսկ իրական քաղաքականությունն այլ բանի մասին է վկայում: Ղարաբաղն այն թեժ գոտին է, որը շատ զգայուն է և արձագանքում է արտաքին ցանկացած միջամտության: Սահմանային յուրաքանչյուր խախտում հենց այնպես չի լինում, ոմանց պետք է, որ առաջնագծում լարվածություն լինի: Այս պահին գուցե գերտերությունների շահերի մեծ բախում չկա տարածաշրջանում, դրա համար հարաբերական անդորր է, սակայն դա չի կարող երկար տևել: 2016-ի կարճատև պատերազմը ամեն պահի հնարավոր է, եթե ԱՄՆ-ը և Ռուսաստանը փորձեն Ղարաբաղում ու Ղարաբաղի միջոցով հարցեր պարզել:


Այնպես որ, որքան էլ տարբեր ամբիոններից հնչեն հավաստիացումներ, թե ԱՄՆ-ն ու ՌԴ-ն կողմ են խնդրի խաղաղ կարգավորմանը, պետք չէ «հալած յուղի» տեղ ընդունել: Կողմ են այնքան ժամանակ, որքան իրենց է պետք, որքան ժամանակ իրենց շահերին դեմ չէ թվացյալ կարգավորումը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 9876

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ