Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Կառավարությունը «նեղվում» է լրագրողների ներկայությունից

Կառավարությունը «նեղվում» է լրագրողների ներկայությունից
01.02.2018 | 14:43

Պարզվում է, որ Հայաստանի կառավարությունները լավ չեն աշխատել, քանի որ նիստերին մասնակցող լրագրողները կաշկանդում են գործադիր մարմնի անդամներին: Միակ եզրահանգումն ու միակ բացատրությունը սա է այն օրենքի նախագծի, որն այսօր կառավարության նիստում ներկայացրել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Ըստ այդմ, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագծով նախատեսվում է, որ կառավարության նիստերը դռնփակ կանցկացվեն: Վարչապետի որոշմամբ՝ նիստի մի մասը կարող է անցկացվել դռնբաց: Կառավարության անդամն իրավունք չունի առանց վարչապետի թույլտվության տեղեկություն հրապարակել կառավարությունում քննարկված որևէ հարցի ընթացքի մասին: Կառավարության նիստերն արձանագրվում են վարչապետի աշխատակազմի կողմից: Նիստի արձանագրությունը կամ դրա մի մասը վարչապետի հանձնարարությամբ կարող է հրապարակվել:
Նախ` փաստենք, որ մինչ այս կառավարության նիստերն ունեցել են նաև, այսպես ասած, դռնփակ ռեժիմ, երբ քննարկվել են հարցեր, որոնք հրապարակման ենթակա չեն եղել: ՈՒրեմն ինչու՞ է որոշվել հատուկ օրենք ընդունել ու կառավարության ողջ նիստը փակ անցկացնել, ու՞մ են խանգարում լրագրողները: Արդյունավետությունը մի՞թե գաղտնի գործունեության մեջ է: Այսքան տարի, երբ կառավարության նիստերը դռնբաց են եղել, ո՞ր հարցը հավուր պատշաճի չի քննարկվել ու լուծում չի ստացել լրագրողների ներկայության պատճառով: Սա նաև հասարակության տեղեկություն ստանալու իրավունքի սահմանափակում է, էլ չենք խոսում լրագրողների իրավունքների մասին: Բոլոր զարգացած երկրները գնում են իշխանության աշխատանքներն առավել թափանցիկ կազմակերպելու ճանապարհով, իսկ մենք հակառակ ուղղության վրա ենք:


Սակայն ամենաուշագրավը արդարադատության նախարարի այն դիտարկումն է, որ ոչ թե դռնբաց նիստերն են ժողովրդավարության ցուցանիշ, այլ դռնփակ նիստերը, քանի որ «երրորդ աչք» չկա, որ իրենց քննարկումներին այլ երանգ հաղորդի: Իսկ իրականում ոչ թե այլ երանգ են հաղորդում, այլ հասարակության դատին են ներկայացնում, թե կառավարությունն ինչպիսի որոշումներ է կայացնում հանրային կարևոր խնդիրների վերաբերյալ: Բայց ինչպես երևում է, այս հանգամանքը «նեղում» է ապագա կառավարության ապագա անդամներին:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1932

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ