Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Հիվանդ նորակոչիկին բանակ են տանում

Հիվանդ նորակոչիկին բանակ են տանում
18.05.2018 | 10:23

Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի բնակիչ Արգիշտի Հովսեփյանը 2018-ի հունվարի 21-ին զորակոչվել է բանակ, սակայն մեկ օր հետո բժշկական վերջնական հետազոտությունից պարզվել է, որ նա ունի առողջական լուրջ խնդիրներ (սրտի առիթմիա): Նորակոչիկին տեղափոխել են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ առողջական խնդիրը հաստատվել է: Ի դեպ, ըստ նորակոչիկի ծնողների, 2012-2017 թթ. բժշկական հերթական ստուգումներից հետո խնդիրն արձանագրվել է, բայց այդ մասին իրենց չեն տեղեկացրել: Տղայի մայրը ևս սրտի հետ կապված խնդիր է ունեցել և 30 տարեկանում մահացել է:


Հունվարի 22-ից Արգիշտի Հովսեփյանը հոսպիտալում է, և ամեն անգամ հետազոտությունները փաստել են, որ նա պիտանի չէ ծառայությանը: Ծնողներին տրվել է հիվանդության պատմության թերթիկ, համաձայն որի տղան չի կարող զորակոչվել: Սակայն մայիսի 5-ից իրադրությունը գլխիվայր շուռ է եկել: Արգիշտիին դուրս են գրում հոսպիտալից և տեղեկացնում, որ պետք է զորակոչվի բանակ: Ծնողի այն հարցին, թե ինչ իրավունքով են հիվանդ երեխային բանակ զորակոչում, պատասխանում են` օրենք է փոխվել:


Հավելենք, որ Արգիշտին տան միակ երեխան է: Ծնողները նամակով դիմել են պաշտպանության նախարարին և վարչապետին: Սակայն առայժմ ոչ մի պատասխան չեն ստացել: Նրանք տարակուսած են, թե այդ ինչ օրենք է փոխվել, որ հիվանդ երեխային պետք է պարտադիր բանակ զորակոչեն: Ծնողները սպասում են համապատասխան մարմինների արդարացի որոշմանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3260

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ