Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Որքան ժամանակ է պետք քաղաքապետին, որ Երևանը մաքրի աղբից

Որքան ժամանակ է պետք քաղաքապետին, որ Երևանը մաքրի աղբից
19.10.2018 | 18:00

Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ բոլորն ու ավելի շատ նաև իշխող կուսակցության թեկնածուն հոխորտում էին, թե իրենք ամեն ինչ անելու են, որ Երևանը մաքուր քաղաք դառնա ու աղբահանությունը պատշաճ կազմակերպվի։ Սակայն արդեն մեկ շաբաթ է Հայկ Մարությանը զբաղեցնում է քաղաքապետի պաշտոն, բայց ոչ մի տարբերություն, քաղաքի փողոցները աղբի մեջ խարխափում են։ Էլ չենք խոսում քաղաքի ոչ կենտրոնական փողոցների մասին, որտեղ մայթերին ու կանաչապատ տարածքներում աղբի կույտեր են։ Սա ոչ թե Սանտեքի խնդիրն է, այլ ընդհանուր քաղաքի մաքրության, որը սարսափելի վիճակում է։ Ի դեպ, Սանիտեքի աշխատակիցներին, երբ քաղաքացիները բողոքել են քաղաքի աղտոտված լինելուց, վերջիններս ասել են, թե դա իրենց չի վերաբերվում, քաղաքապետարանի համապատասխան աշխատակիցներն իրենց աշխատանքը չեն կատարում։ Իսկ հարց է առաջանում, երբ է նորընտիր քաղաքապետի մաքուր քաղաք ծրագիրը կյանքի կոչվելու, այն ժամանակ, երբ Երևանում աղբի բուրգերի պատճառով ոտք դնելու տեղ էլ չի՞ լինելու։


Գուցե Հայկ Մարությանի կողմնակիցները կասեն դեռ մեկ շաբաթ է աշխատում, ինչ ծրագրի կատարման մասին եք ասում։ Իհարկե, մեկ շաբաթում ոչ մի ծրագիր չէր կարող կատարվել, բայց քաղաքն անգամ մեկ օրով չմաքրելը կարող է շատ տհաճ իրավիճակի առաջ կանգնեցնել, էլ ուր մնաց օրերով ու շաբաթներով։ Եվ ի վերջո, քաղաքի մաքրությունը մեծ-մեծ ծրագրեր, ճառեր, խոստումներ չի ենթադրում, ընդամենը պետք է գործի դնել առնվազն նախկին աշխատող, այսպես ասած, մեքենան և ինչ-որ չափով ազատվել ամեն տեղ վխտացող աղբի կույտերից։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2183

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ