Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

«Մեր ընդդիմադիրները երևի ցանկանում են շատ լավ ընդդիմություն լինել ու մեկ-մեկ իրականությունը մինչև վերջ չեն ընկալում»

«Մեր ընդդիմադիրները երևի ցանկանում են շատ լավ ընդդիմություն լինել ու մեկ-մեկ իրականությունը մինչև վերջ չեն ընկալում»
19.02.2019 | 19:30

Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ ԱՆՈՒՇ ԲԵՂԼՈՅԱՆԸ հայտարարեց, թե իրենց տան դիմացի հացի կրպակում աշխատող կանայք իրենց գոհունակությունն են հայտնել, որ նոր իշխանությունների գալով, իրենց ոչ մեկը չի խանգարում նորմալ աշխատել։ Հարցրինք՝ այսինքն, այդ երեք կանայք արդեն դարձե՞լ են տնտեսական ակտիվիստ։ «Իրենք արդեն տնտեսական ակտիվիստ են, քանի որ նախորդների ժամանակ օրուգիշեր են աշխատել, բայց գոհ չեն եղել, իսկ այսօր համեմատելու բան ունեն։ Նախկինում գալիս էին «փայ» էին ուզում, ասում էին՝ մուծվեք, իսկ այսօր այլ պայմաններում են աշխատում, ոչ մեկը նրանց չի խանգարում»,- ասաց պատգամավորը հավելելով, որ կարող են լինել 2-3 տեսակի ակտիվիստներ՝ ձեռներեցներ, եղած բիզնեսմենները, որոնք նոր պայմաններում պետք է աշխատեն, և աշխատակիցները, որոնք պետք է լինեն պահանջատեր։

Սակայն վարչապետի ներկայացրած ծրագրից ընդդիմադիրները եզրակացրին, թե կառավարությունը խուսափում է պատասխանատվությունից և այն լիովին դնում է քաղաքացու վրա, այս դիտարկմանն էլ Բեղլոյանը հակադարձեց․ «Մեր ընդդիմադիրները երևի ցանկանում են շատ լավ ընդդիմություն լինել ու մեկ-մեկ իրականությունը մինչև վերջ չեն ընկալում։ Կառավարությունն այդպիսի բան չի ասում, պարզապես ասում է, որ այդ պատասխանատվությունը պետք է ընդհանուր լինի»։


Ենթադրենք, տնտեսական ակտիվիստը մտնում է խանութ և նրան ՀԴՄ կտրոն չեն տալու, ի՞նչ է անելու, քաղաքական ակտիվիստի պես խանութի ճանապա՞րհն է փակելու, դու՞ռը, հարցին ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության անդամն ասաց․ «Պետք չէ խանութը փակել, պետք է խնդրել, որ ՀԴՄ կտրոն տրամադրել։ Գուցե մի քիչ մուննաթ գան, մի քիչ նեղանան»։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3371

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ