Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Երկու գյումրեցի պատգամավորներ միմյանց դեմ

Երկու գյումրեցի պատգամավորներ միմյանց դեմ
28.06.2019 | 01:12

Չնայած «Իմ քայլը» խմբակցության անդամներն աջ ու ձախ դաս են տալիս և ընդդիմախոսներին, և լրագրողներին, սակայն դրանից նրանց բարեկրթությունը չի ավելանում։ Վերջին նիստի ժամանակ, երբ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագծի շուրջ քննարկումները բուռն ընթացան, «Իմ քայլը» խմբակցության անդամ, գյումրեցի Նազելի Բաղդասարյանը հայտարարեց, թե ընդդիմության «ախորժակը գնալով մեծանում է»։ Սա վրդովեցրեց ընդդիմադիրներին, սակայն Բաղդասարյանը, դիմելով ԲՀԿ-ին ասաց, թե ինքը շատ լավ գիտի՝ ով որ մարզում ինչքան է կերել։ Պատգամավորից հետաքրքրվեցի, թե ինչու՞ են «Իմ քայլի» անդամները վրդովվում, երբ ընդդիմությունը քննադատում է։

«Եթե քննադատությունը հիմնված է փաստերի վրա, նորմալ է։ Երբ կոնտեքստից կտրված բառեր են մատուցվում, դա որակավորում է դիտվում, իհարկե, անընդունելի է։ Առավել ևս, որ դա անում է երկրի թիվ մեկ ամբիոնից պատգամավորը»։ Դուք ասացիք, թե գիտեք ով որքան է մարզերում կերել, կարո՞ղ եք փաստ ներկայացնել, հակադարձեցի։ Գյումրեցի պատգամավորը առանց անուն տալու ակնարկեց, որ Գյումրիում է ապրում նաև ընդդիմության այն ներկայացուցիչը, որը վերջին 4-5 նիստերին չի ներկայանում, ով Գյումրու նախկին քաղաքապետ էր։ Խոսքը ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանի մասին է։ Ի դեպ, վերջինս տարբեր հարցազրույցներում փաստել է, որ իր ղեկավարման տարիներին հայրաքաղաքը զարգացել է։ Այս առումով Նազելի Բաղդասարյանը չցանկացավ մեկնաբանություն տալ՝ ընդգծելով, որ դա իրականությանը բացարձակ չի համապատասխանում։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2494

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ