Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Պա­տաս­խա­նա­տու­ներն ով­քե՞ր են

Պա­տաս­խա­նա­տու­ներն ով­քե՞ր են
24.04.2020 | 00:46
Այն, որ քա­ղա­քա­շի­նա­կան, ճար­տա­րա­պե­տա­կան ոչ մի նոր­մի չեն­թարկ­վող բարձ­րա­հա­րկ շի­նու­թյուն­ներ են կա­ռուց­վում Երևա­նում, նո­րու­թյուն չէ։ ՈՒ թող ներ­կա­յիս քա­ղա­քա­յին իշ­խա­նու­թյուն­նե­րը հա­կա­ռա­կի մա­սին ան­հար­կի հա­վաս­տում­ներ չա­նեն։ Սա­կայն մեզ դի­մած քա­ղա­քա­ցի­նե­րը ոչ թե ի­րենց «քթի» տակ բուս­նող նոր բարձ­րա­հար­կից դժ­գո­հե­ցին, այլ այն հան­գա­ման­քից, որ դեռ նա­խագծ­ման փու­լում ե­ղած շի­նու­թյան պա­տաս­խա­նա­տու­ներն աշ­խա­տանք­ներ են ի­րա­կա­նաց­նում ա­ռանց տե­ղան­քը լուրջ ու­սում­նա­սի­րե­լու։ Խոս­քը Ա­վան վար­չա­կան շր­ջա­նի Ա­ճա­ռյան 35/27 հաս­ցեում կա­ռուց­վող բազ­մա­հարկ շեն­քի մա­սին է։ Դեռ նոր-նոր «ցր­ցամ» տված շեն­քի կա­ռու­ցա­պա­տող­նե­րը վնա­սել են կող­քի բազ­մա­հարկ շեն­քին գազ մա­տա­կա­րա­րող խո­ղո­վա­կը, մար­դիկ ցուրտ ե­ղա­նա­կին ա­վե­լի քան 6 ժամ ա­ռանց ջե­ռուց­ման են մնա­ցել։ Հե­տաքր­քիր է` ինչ­պե՞ս է նա­խագծ­վում և կա­ռուց­վում շի­նու­թյու­նը, որ շի­նա­րար­ներն ան­գամ չգի­տեն, թե որ հատ­վա­ծով ինչ խո­ղո­վակ­ներ են անց­նում, էլ չենք խո­սում խա­փան­ման հետևան­քով քա­ղա­քա­ցու կրած ան­հար­մա­րու­թյուն­նե­րի մա­սին։ Պա­տաս­խա­նա­տու­ներն ով­քե՞ր են։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 5140

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ