Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Մալյանի «հանցանքը»

Մալյանի «հանցանքը»
16.02.2024 | 10:30

Լայվով հետևում էի «Նիկոլաե Չաուշեսկուի գործով» Մալյանի արդարացման դեմ դատախազի բողոքի քննությանը վերաքննիչ դատարանում (այս գործով Մալյանին պաշտպանում է միայն իմ գործընկեր Աթանեսյանը)։

Խոսում էր բողոք բերած դատախազը։ Նա երկար-բարակ մեջբերումներ էր կատարում տարբեր եվրոփաստաթղթերից, փորձում էր ցույց տալ, որ Մալյանի արածը նույնական է այսինչ ու այնինչ նախադեպային գործերի փաստերին։

Մեկ էլ ականջս ծակեց մի միտք։ Ասում է՝ (միտքն եմ փոխանցում, ոչ թե բառերը) Մալյանը գովաբանել է ՖԱՇԻՍՏՆԵՐԻ հետ համագործակցած անձանց նկատմամբ հանրային պարսավանքի կոշտ միջոցների կիրառումը հետպատերազմական Ֆրանսիայում, ու դա համարում է Մալյանի «հանցանքը» հաստատող փաստ։

Պիտի շնորհակալ լինենք, որ Հայոց ցեղասպանության ժամանակ ջարդարարներին դիմադրություն ցույց տված հայերին գովաբանելը դեռ հանցակազմ չի պարունակում։

Դեռ։

Որ սենց գնա՝ կարծում եմ, շատ չի տևի։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 4322

Մեկնաբանություններ