Ռուսաստանն ու ԱՄՆ-ը առաջիկա օրերին երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև երկկողմ հանդիպում կկազմակերպեն՝ օգոստոսի 7-ին լրագրողներին իրազեկել է ՌԴ նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։ «Այժմ մեր ամերիկացի գործընկերների հետ միասին մենք կոնկրետ աշխատանք ենք սկսում»,- ասել է ՈՒշակովը։               
 

Միաբանվելու կարևորությունը տեսականորեն ցիտելը մեկ բան է, դրան գործնականում հասնելը՝ մեկ այլ բան

Միաբանվելու կարևորությունը տեսականորեն ցիտելը մեկ բան է, դրան գործնականում հասնելը՝ մեկ այլ բան
29.07.2025 | 13:40

Մենք այսօր շատ խնդիրներ ունենք, բայց կան երկուսը, որոնք կարևորագույններն են. մեր մեջ սերմանված ատելությունը և դրանից բխող հուսալքությունը: Սրանք չարացնում են մարդկանց հոգիները և դարձնում կառավարելի հենց Չարիքի ձեռքին:

Շատերը սրանց մատների արանքով են նայում, իզուր, հենց սրանք են թուլացնում մեզ որպես ազգ, որպես հավաքականություն, հենց սրանցով են մեզ պառակտում և հաղթում:

Ավաղ, մեզնից շատերը, որ խնդիրների լուծման առաջնորդություն են ստանձնել, չեն տեսնում սա, չեն տեսնում նաև, որ հաճախ իրենք են խթանիչ դառնում չարիքի այս երկու զենքերի համար, կամ էլ, ինչն ավելի վատ է, դիտավորյալ են անում:

Սա նրանց համար, ովքեր համախմբում և միաբանություն երևույթին մակերեսից են նայում: Միաբանվելու կարևորությունը տեսականորեն ցիտելը մեկ բան է, դրան գործնականում հասնելը՝ մեկ այլ բան: Գործնականում մարդկանց միաբանելը ենթադրում է ոչ թե բառի հաճախակի կրկնություն, այլ պառակտման պատճառների հեռացում, չեզոքացում: Սա էլ իր հերթին ենթադրում է այդ պատճառների բացահայտում, մատնանշում, ընդգծում:

Հ.Գ. Քանի դեռ ժողովրդի պառակտման և հուսալքության պատճառ է նշվում հենց ինքը՝ ժողովուրդը, իրական պատճառներն անհայտ են մնալու: Սա է խնդիրը:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 1946

Մեկնաբանություններ