Մոտ երեք տարի շարունակ Հայաստանում պտտվում էր Սնուփ Դոգի համերգի թեման: Այն որ համերգի կազմակերպիչները ունեին պետական հովանավոր ամենաբարձր պաշտոնական անձիք, դա կասկած չէր հարուցում եվ դա պնդելու համար պետք է ի գիտություն ընդունենք, որ
1. Պետական միջոցները տրամադրվել էին առանց որևէ երաշխիքի:
2. Համերգի հետաձգման պարագայում տարիներ շարունակ պետական վերահսկողական ոչ մի ծառայություն նույնիսկ մի մետր անգամ չմոտեցավ թեմային:
3. Հրավիրողների հետ գործը համակարգող ԿԳՄՍ նախարարությունը տարիներ շարունակ ցուցաբերում էր հիրավի գթասիրտ լոյալություն և գումարի ետ գանձման, պետական միջոցների անհայտ շրջապտույտի տոկոսների մասին անգամ մեկ ծպտուն չէր հանում:
4. Բնականաբար օլիմպիական հանգստություն էր դրսևորում հայրենի գլխավոր դատախազությունը, առանձնապես նրա կազմում գործող պետական շահերի պաշտպանության ստորաբաժանումը:
Ակնհայտ է , որ բոլորը համակերպվել էին պետական բյուջեից անհետացած վեցուկես միլիոն ԱՄՆ դոլարի գոլորշիացման փաստի հետ և միայն առանձին ընդդիմադիրներ ժամանակ առ ժամանակ անդրադառնում էին հարցին:
Սնուփ Դոգը չեկավ, բայց իր փոխարեն, ինչպես պնդում են համերգի կազմակերպիչները, եկել է համարժեք հետույքով և բացարձակ վոկալ չունեցող մի կին:
Չենք ցանկանում քննարկել այդ կատարող կնոջ արտաքին և ձայնային տվյալները, բայց կան որոշ հարցեր, որոնք պտտվում են այս «համերգ» կոչված խարդախության շուրջ:
Երևանի քաղաքապետարանի մի պաշտոնյայի գրառումը, որտեղ նա ինքնամոռաց կերպով գովերգում էր համերգի միտքը և կազմակերպիչներին, պարզապես ստիպում է հանրության գիտակից հատվածին ուղղել բավականին մռայլ և սթափ հարցեր:
1. Ի՞նչ է նշանակում կառավարության կողմից տարածված հաղորդագրությունն այն մասին, որ երգչուհին փոխարինելու է թմրամոլ սևամորթին:
Որքան որ մեզ է հայտնի համաշխարհային բաց տվյալներից, նրանք միասին նույն կորպորացիայի մեջ չեն և ուրեմն չեն կարող դե յուրե փոխարինել իրար:
2. Ի՞նչ է նշանակում համերգի փոփոխություն, եթե կազմակերպիչները չեն ներկայացրել թմրամոլի հետ կնքված պայմանագրով վնասների փոխհատուցման մասին տեղեկատվություն
3. Ո՞վ, ե՞րբ, ինչպե՞ս պետք է փոխհատուցի ՀՀ կառավարությանը 6,5 մլն ԱՄՆ դոլարը երեք տարի անտոկոս ռեսուրս օգտագործելու համար: Միայն հայկական պարտատոմսերում տարեկան 7,2 տոկոսով ընդգրկելու պարագայում գումարը կկազմեր 6,5 միլիոնի քսանմեկ տոկոսը, որն էլ կկազմեր 1,36 մլն ԱՄՆ դոլար:
4. Ո՞վ է կազմել համերգի կազմակերպիչների և ԿԳՄՍ միջև կնքված պայմանագիրը, որտեղ, ըստ երևույթին, երաշխիքների վերաբերյալ պարտավորություններ են եղել, որոնք խախտվելու դեպքում տուգանքների դարաշրջան պետք է բացվեին, և դատական լուրջ գործընթացի հիմք պետք է ստեղծեին:
5. Պետական վերահսկողական ծառայությունը ինչու՞ երեք տարի շարունակ չի անդրադարձել մեր կողմից քննարկվող հարցերին: Մի՞թե հանրային շահի տեսանկյունից և պետական միջոցների վատնման հատկանիշներ չէին նկատվում արծածվող թեմայի մեջ:
Հարցերը բազմաթիվ են և յուրաքանչյուր հարցը կարող է քննության հիմք, պաշտոնական, ծառայողական քննությունների առիթ հանդիսանալ, բայց դրա փոխարեն հայտարարվում է, որ հետույքաշատ կինը փոխարինելու է թմրամոլին և վերջ:
Սա այդ դեպքը չէ և ոտքի վրա կատարվող խարդախության գործը պետք է քննվի :
Մասնավորապես
1. Համերգի կազմակերպիչները հայտարարել էին, որ վեց ու կես միլիոնից երեքն է վճարվել թմրամոլին, և մնացյալ մասը, ըստ երևույթին, իրենց գործառնական ծախսերն ու շահույթն են կազմել: Ելնելով վերոհիշյալից, հորդորում ենք ԿԳՄՍ նախարարությանը հրապարակել համերգի կազմակերպիչների կապալային, ենթակապալային պայմանագրային հավելվածները, որտեղ հստակ պետք է լինի ակնկալվող ծախսերի հոդվածները և գումարային ծավալները:
Բնականաբար, ԿԳՄՍ նախարարությունը կհրաժարվի կատարելու այդ պահանջը և որպես հիմնավորում կներկայացնի կոմերցիոն գաղտնիքի չհրապարակման վերաբերյալ փնթի արդարացում և դա կանի միայն մեկ բանի համար, իմ սիրելի հայրենակիցներ: Որպեսզի հանրությունը չիմանա, որ թմրամոլի երեք միլիոնը վերադարձնելուց հետո, այդ վերադարձված փողով կազմակերպել են հետույքակիր կնոջ համերգը և այդտեղ էլ ահռելի անիմաստ ուռճացրած ծախսեր են մտցրել: Արդյունքում թմրամոլի համերգի կազմակերպիչներին մնալու է նրա հետ չկայացած համերգի շահույթը և ավելի էժան լոպեսյան համերգի շահույթը:
Լայն հանրությանն էլ տեղեկացնենք, որ լոպեսյան համերգների համար նրա թիմը որպես կանոն պահանջում է 1-1,5 մլն ԱՄՆ դոլար:
Բազմաթիվ այլ հարցեր էլ կան այս թեմայի մեջ և շուրջ, բայց դրանց մենք կանդրադառնանք 2026 թվականի հունիսի տասից հետո:
Ջաններդ յուղեք անբասիր ազնիվ թավշյա գողեր:
Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ