«Հարավային Կովկասը չի պատկանում Թրամփին, որպեսզի այն վարձակալի։ Կովկասը աշխարհի ամենազգայուն աշխարհագրական տարածքներից մեկն է, և այս միջանցքը չի դառնա «Թրամփի միջանցք», այլ կվերածվի նրա վարձկանների գերեզմանի»,- հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:               
 

Համատարած լռություն և քաղաքական համերաշխություն՝ պետական նշանակության գույքի յուրացման հարցում

Համատարած լռություն և քաղաքական համերաշխություն՝ պետական նշանակության գույքի յուրացման հարցում
05.08.2025 | 18:01

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻՆ, ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ, ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ, ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ, ԼՐԱՏՎԱԿԱՆ, ՔԱՂԱՔԱԿԱՆ և ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ՀՀ քաղաքացիներ Գևորգ Գասպարյանից, ՀՀ, ք․Գյումրի Այգաբաց 1/5 Հեռ։ 091-417-285

ggasparyan@mail.ru

Արա Գրիգորյանից ՀՀ, ք․Գյումրի Մհեր Մկրտչյան 53ա շ բն 4, Հեռ։ 091-406-075

fenhal@mail.ru

Սահակ Մինասյանից

ՀՀ, ք․Գյումրի Նելսոն Ստեփանյան 5

Հեռ։093-408-342

oerstedllc@gmail.com

ԲԱՑ ՆԱՄԱԿ

Հայաստանում ձևավորվել է վտանգավոր և տագնապալի մի իրավիճակ․ պետական նշանակության, օրենքով անօտարելի «Աջափնյա ջրանցքի» 5.5 կմ հատվածի և «Աջափնյա» ջրանցքի գլխամասի (պատվարի) յուրացման հարցում ձևավորվել է համընդհանուր քաղաքական լռություն և համաձայնություն։

Գույքն առերևույթ յուրացվել է «Անի» ԲԲ ընկերության կողմից և շահագործվում է որպես մասնավոր ՀԷկ՝ այդ գույքի պիտանելիության ու ոռոգման ջրի վատնումների հաշվին տարեկան ապահովելով մի քանի միլիոն դոլարի հասույթ։

Այս խորը կոռուպցիոն սխեմայի մասին, դեռ մոտ մեկ տարի, առաջ հրապարակվել են բաց նամակներ «Առավոտ» օրաթերթում։ Բաց նամակները հասցեական ուղարկվել են բարձրագույն իշխանություններին, իշխանական և ընդդիմադիր պատգամավորներին, լրատվամիջոցներին ու հասարակական կազմակերպություններին։

Սակայն արձագանքը եղել է համատարած լռություն։

Այս համատարած և միակամ լռությունը վկայում է ոչ թե տարաձայնությունների հաղթահարման, այլ կոռուպցիոն համաձայնության մասին՝ հանրային շահի հաշվին»։

Ինչ է տեղի ունեցել․ պետական գույքի յուրացման սխեմա

2009թ-ից շահագործվող «Անի» ընկերության «Ջրաձոր» ՀԷԿ-ը կառուցվել է Աջափնյա ջրանցքի 5.5 կմ հատվածի և դրա գլխամասի վերակառուցմամբ՝ չունենալով այդ ջրային համակարգերի նկատմամբ գույքային իրավունքներ։ Այդ գույքերը վերակառուցվել են առանց շինթույլտվության և շահագործվել առանց ավարտական ԱԿՏ-ի։ Այսինքն՝ իրականացվել է պետական նշանակության գույքի առերևույթ ապօրինի զավթում։

2017 թվականին, այդ ՀԷԿ-ը օրինականացնելու և միաժամանկ արտադրված էլեկտրաէներգիան սպառողների հաշվին առավելագույն սակագնով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը վաճառելու համար, ձեռնարկվել է պետական նշանակության և անօտարելի ջրային համակարգերի յուրացման գործընթաց՝ «գույքի օտարում» ձևակերպմամբ, որի արդյունում «Անի» ԲԲԸ-ի «Ջրաձոր» ՀԷԿ-ի տարեկան եկամուտը ավելացել է, մոտավորապես, ևս կես միլիոն դոլարով։

Գործընթացը սկսվել է հանրային կարևորության իրավախախտումներով կայացված՝ ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 13-ի №372-Ա որոշումով։ Այդ որոշմամբ թույլատրվել է «Անի» ԲԲԸ-ին ուղղակի վաճառքի ձևով օտարել «Ամասիա», «Ջրաձոր» ջրանցքները և «թունել» անվանումով ոռոգման համակարգերը՝ համապատասխան հողատարածքներով։

ՀՀ ջրային օրենսգրքի (հոդված 4, 61.1), պետական և այլ նշանակության ոռոգման ջրային համակարգերը, ենթակա չեն մասնավորեցման՝ անկախ դրանց փաստացի օգտագործման կամ հաշվառման կարգավիճակից։

Ավելին, տվյալ գույքերն իրենց տեսակով՝ օրենքի ուժով, հանդիսանում են պետական նշանակության ջրային համակարգեր, որոնք օրենքով՝ առանց բացառության, անզուգակիր կերպով պատկանում են պետությանը և ենթակա չեն մասնավորեցման կամ օտարման։ Այդ գույքերի նկատմամբ ցանկացած սեփականության իրավունքի փոխանցում հակասում է ոչ միայն ոլորտային օրենսդրությանը, այլ նաև ՀՀ Սահմանադրությանը։

Այլ կերպ ասած՝ ոչ մի իրավական ակտ, այդ թվում՝ կառավարության որոշում, չի կարող փոխել օրենքի ուժով հաստատված գույքի կարգավիճակը, իսկ դրանով՝ որոշմամբ, նախատեսված օտարումը չի ծնում իրավական հետևանքներ։

ՈՒշագրավ է, որ ՀՀ կառավարության վերոնշյալ որոշմամբ «ԱՆի» ընկերությանը օտարված գույքերը անգամ ընդգրկված չեն «Անի» ԲԲ ընկերությանը փոխանցված Աջափնյա մայրուղային ջրանցքի պետական գույքացանկում և վերջինիս մաս չեն կազմում։

Ուստի, ՀՀ կառավարության այդ ապօրինի որոշումն իրավաբանորեն առնչություն չունի «Ջրաձոր» ՀԷԿ-ի հետ և փաստացի, նաև, չի համապատասխանում իր նպատակի ու հիմնավորման շրջանակին։

Փաստը հաստատող այլ հիմքեր.

2021թ-ին Կադաստրի կոմիտեն հաստատել է որ ընկերության անունով գրանցված ջրանցքները չեն առաջացել որևէ անշարժ գույքի բաժանումից, այսինքն, որևէ կապ չունեն «Աջափնյա ջրանցք» մայրուղիային ոռոգման համակարգի հետ»

2022թ. Կադաստրի կոմիտեի նախագահը պաշտոնապես հայտնել է այն մասին, որ Աջափնյա ջրանցքի (մասնավորապես՝ սկզբնամասի 5 կմ հատվածի) նկատմամբ իրավունքի պետական գրանցում իրականացված չէ։ Այսինքն, Ընկերության կողմից օգտագործվող ջրային համակարգերը իրականում օտարված չեն։

Փաստացի, ՀՀ կառավարության №372-Ա որոշմումը՝ ըստ էության, անօտարելի գույքի յուրացումը լեգիտիմության շինծու շղարշով ձևակերպելու մասին է։

ՀՀ կառավարության այդ որոշման հիմքով գույքի փոխանցման հիմնական իրավական գործընթացներում Ջրային կոմիտեի անունից, որպես լիազորված անձինք ներգրավված են եղել հենց «Անի» ԲԲԸ-ի տնօրենն ու նրա որդին, այսինքն՝ նույն անձանց կողմից և՛ լիազորումն է կատարվել, և՛ շահառություն ստացվել։ Այս հանգամանքը ներկայացվում է որպես հակասության շահերի (conflict of interest) ակնհայտ օրինակ, երբ գույքը, որը չի կարող օտարվել, փաստացի փոխանցվել է շահառու ընկերությանը՝ դրա ղեկավարության անմիջական մասնակցությամբ։ Դրանով, Ջրային կոմիտեն «Անի» Ընկերության սեփականատերերին ներգրավել է չմասնավորեցվող գույքի օտարման պատասխանատվությանը։ Պատասխանատվություն՝ Ջրային կոմիտեի և անօտարելի գույքի հետ որևէ կապ չունեցող Պետական գույքի կառավարման վարչության կողմից` տվյալ գույքի նկատմամբ, հիմք չունեցող իրավական գործընթացներին ուղղակի մասնակցելու համար։

Կոռուպցիոն սխեմայի օրինակարգումը՝ ինստիտուցիոնալացումը

«Անի» ԲԲԸ-ին պատկանող «Ջրաձոր» ՀԷԿ-ի շահագործման հետ կապված ներկայումս ընթանում են մի շարք քրեական և վարչական վարույթներ, սակայն դրանք, ըստ էության, չեն առնչվում պետության անօտարելի գույքի՝ Աջափնյա ջրանցքի յուրացման հիմնական իրավախախտմանը։ Քննության առարկա են դարձված ոչ թե պետական սեփականության հափշտակության իրավական հիմնավորումը և դրա սկզբնապատճառները, այլ դրա հետևանքները՝ մասնավորեցման գնի հիմքերը, ՀԷԿ-ի գործունեության ընթացքում ոռոգման ջրի կորուստը, փորձաքննությունների և այլ խախտումները և նմանատիպ դրվագներ։

Այս իրավական գնահատականների մասնատվածությունը հանգեցնում է այն իրավիճակին, երբ անօտարելի գույքի յուրացման փաստը կամ դիտավորյալ շրջանցվում է, կամ դիտարկվում է որպես նախորդող, արդեն իսկ «կարգավորված» փուլ։ Արդյունքում, առանց որևէ քրեաիրավական որակման, պետական գույքի ապօրինի՝ նախ օգտագործումը, և ապա փոխանցումը փաստացի լեգիտիմացվում է։

Բացի այդ, իրավասու մարմինների կողմից չի տրվում որևէ իրավական գնահատական այն իրողությանը, որ տվյալ գույքը գտնվում է իրավաբանական անձի փաստացի տնօրինության ներքո՝ ի հեճուկս գույքի անօտարելիության իրավական կարգավիճակի և գույքն իրականում օտարված չլինելու իրողությանը։ Այս մերժողական դիրքորոշումը հնարավորություն է ստեղծում լիազոր մարմինների համար անտեսել պետության՝ ըստ օրենքի չդադարած սեփականության իրավունքը և, որպես հետևանք, նորից տրամադրել «Անի» ԲԲԸ-ին ջրօգտագործման իրավունքներ ու լիցենզիաներ՝ ուղղակի վերացնելով իրավական շարունակականության և օրինականության շղթան։

Հորդոր. Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին, քաղաքական բոլոր ուժերին և քաղաքացիական հասարակության կառույցներին արձագանքել ստեղծված իրավիճակին՝ ձեռնարկելով անհետաձգելի միջոցներ պետական նշանակության, օրենքով անօտարելի գույքի՝ Աջափնյա ջրանցքի առերևույթ ապօրինի յուրացումը կասեցնելու, դրա իրավական գնահատականը սահմանելու և գույքը պետությանն անհապաղ վերադարձնելու ուղղությամբ։

Աջափնյա ջրանցքը մեր համահավաք սեփականությունն է։ Դրա յուրացումը՝ մեր համահավաք նվաստացումը։

Թույլ չտանք, որ ազգային ռեսուրսները վերածվեն ստվերային սակարկության առարկաների։

ՀՀ քաղաքացիներ՝

ԳԳասպարյան

ԱԳրիգորյան

ՍՄինասյան

Դիտվել է՝ 2575

Մեկնաբանություններ