Թրամփի և Զելենսկու հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի նախագահը հաստատել էր, որ պատրաստվում է օգոստոսի 18-ին մեկնել Վաշինգտոն՝ Թրամփի հետ բանակցությունների։ Սա փետրվարյան հանդիպումից հետո Զելենսկու առաջին այցելությունը կլինի Վաշինգտոն։
Ըստ տեղեկությունների, Թրամփը Զելենսկուն և ՆԱՏՕ-ի առաջնորդներին հայտնել է, որ Պուտինը ոչ թե հրադադար է ցանկանում, այլ ցանկանում է հասնել համակողմանի և ամբողջական համաձայնության՝ պատերազմը դադարեցնելու մասին։
Միաժամանակ Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինան հաստատում է պատրաստակամությունը աշխատել հնարավորինս արդյունավետ՝ հանուն խաղաղության, և աջակցում է եռակողմ գագաթնաժողովի գաղափարին` Ուկրաինա-ԱՄՆ-Ռուսաստան ձևաչափով։
Արա Պողոսյան