Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Երեսփոխանի ակումբ

Երեսփոխանի ակումբ
04.07.2008 | 00:00

ՉԻ ՈՒԶՈՒՄ ՊԱՇՏՈՆԸ ԶԻՋԵԼ
«ԱրմենՏել»-ից հայտնում են, որ Տիգրան Թորոսյանը որոշել է SMS քվեարկությամբ Հովիկ Աբրահամյանի եղբորը` Ջոնիկ Աբրահամյանին, հետ բերել Ազգային ժողով:
***
ՈՐՈՆՎՈՒՄ Է
OPT հեռուստաընկերությունից հայտնում են, որ վերջին օրերին Տիգրան Սարգսյանը « Ищу тебя»-ով սկսել է փնտրել կոռուպցիային:
***
ԴԱԺԱՆ ՇՈՈՒ
«Արմենիա» հեռուստաընկերությունից հայտնում են, որ մարտի 1-ի լուսաբացին Գրիգորի Սարկիսյանը նկարահանում էր «Բարի լույս, հայեր» հաղորդումը:
***
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
Հիմա ճառ ասե՞մ, թե՞ զանգ տամ:
***
ԵՐԵՎԱՆ – ՈՒԼԱՆ ԲԱՏՈՐ ՏՐԱՆԶԻՏ
Ըստ համաժողովրդական շարժման տվյալների` այս շաբաթ մոնղոլ-թաթարները հասան նաև Մոնղոլիա:
***
ԱՌԱՆՑ ԱԶԳԱՅԻՆ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ
Ֆուտբոլի ֆեդերացիայի դիտարկմամբ` Հայաստան-Թուրքիա հանդիպմանը Սերժ Սարգսյանը ծանր վիճակում է լինելու. նստելու է թուրք Գյուլի և Նեմեց Ռուբոյի արանքում:

Դիտվել է՝ 32628

Մեկնաբանություններ