ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և հեռավար խոսակցության մյուս մասնակիցների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ ցանկանում է օգոստոսի 22-ին ԱՄՆ-ի, Ռուսաստանի և ՈՒկրաինայի ղեկավարների մասնակցությամբ եռակողմ գագաթնաժողով անցկացնել։ ՌԴ նախագահի՝ Թրամփին ներկայացված խաղաղության պայմանները ներառում են ՈՒկրաինայի ամբողջական դուրսբերումը իր երկու արևելյան մարզերից։               
 

Սևանա լճի հայելու նիշը նախորդ տարվա նույն օրվա մակարդակի վրա է

Սևանա լճի հայելու նիշը նախորդ տարվա նույն օրվա մակարդակի վրա է
19.06.2012 | 17:19

Հունիսի 19-ի դրությամբ, Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվում է 1900,46 մետր բարձրության վրա: Լճի հայելու նիշը նախորդ տարվա նույն օրվա մակարդակի վրա է:
Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության, հունիսի 19-ի օպերատիվ տվյալներով, Սևանը սնող Արգիճի գետի հզորությունը 6,14 խմ վայրկյան է, Գավառագետի հզորությունը` 3,69 խմ/վրկ, Մասրիկ գետի հզորությունը` 2,05 խմ վայրկյան, և Ձկնագետինը` 0,79 խմ/վրկ:
Նշենք, որ Սևանա լճի բարձրացմանը զուգահեռ` այս տարվա մայիսի 2-ից սկսվել են ոռոգման նպատակով ջրի բացթողումները Հրազդան գետի հունով: Հունիսի 19-ի դրությամբ` Սևանա լճից բաց է թողնվել 94 միլիոն 110 հազար խմ ջուր: «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի համաձայն` Սևանից բաց թողնվելիք ջրի տարեկան չափաքանակը սահմանվել է մինչև 170 մլն խմ:
Հավելենք նաև, որ անցած շաբաթ (հունիսի 11-17-ը ) հանրապետության գետերում չնայած դիտվել են ջրի ելքերի նվազումներ, սակայն Սևանա լճի հայելու նիշն այդ ժամանակահատվածում մնացել է անփոփոխ:

Դիտվել է՝ 6779

Մեկնաբանություններ