Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Հրաչյա ՍԱՐԳՍՅԱՆ. Կներեք, պարոնայք, էս էն դեպքը չի

Հրաչյա ՍԱՐԳՍՅԱՆ. Կներեք, պարոնայք, էս էն դեպքը չի
16.03.2013 | 13:55

Փաստորեն, ՀՀ սահմանադրությամբ երկրորդ մարդը, նույն ինքը` Հովիկ Աբրահամյանը, ոչ ավել, ոչ պակաս, ներքին համոզում ունի, որ հայ ժողովրդի համբերության բաժակը տակ չունի, և մենք` Հայաստանի քաղաքացիներս, մե՜ծ ըմբռնումով պիտի վերաբերվենք ՀՀԿ-ին զրահաբաճկոն դարձրած վերնախավի անհեռատես, անիրական, անբնական վարքագծին ու անորոշ ժամանակով սպասենք, թե էլի ինչքան ընտրություններ կեղծելով, «մարտի 1»-եր ու «հարսնաքարեր» սարքելով, հացադուլներ, դասադուլներ ու հոգեդուլներ պարտադրելով, սեփական ագահությանը ստրկագրված վարչախումբը «Հանդուրժողականություն» առարկայից ստուգված պիտի գնահատվի:
Կներեք, պարոնայք, էս էն դեպքը չի, ձեր դժբախտությունը ոչ այնքան «Հանդուրժողականություն» առարկան վատ յուրացնելու մեջ է, որքան hայ ժողովրդի հանդեպ սիրո և պարտավորվածության զգացումի պակասը,
եթե չասենք՝ բացակայությունը,
քանզի մարդկային այդ երկու զգացումները կիսատություն չեն ընդունում:

Դիտվել է՝ 7386

Մեկնաբանություններ