Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Հայ ուսանողները կգնան Եվրոպա, կուսանեն՝ հետ կգան

Հայ ուսանողները կգնան Եվրոպա, կուսանեն՝ հետ կգան
13.09.2013 | 18:07

Այս օրերին Արևելյան գործընկերության ոչ պաշտոնական երկխոսության շրջանակներում Երևանում ընթացող հանդիպումն աավարտվեց մամուլի ասուլիսով:

Եվրոպական հանձնաժողովի կրթության, մշակույթի, լեզվական բազմազանության և երիտասարդության հարցերով հանձնակատար Անդրուլա Վասիլիուն նշեց, որ Եվրոպայի զարգացման քաղաքականությունը հիմնվում է կրթության և ինովացիայի վրա: Ըստ հանձնակատարի՝ Եվրոպան Արևելյան գործընկերության երկրների հետ աշխատում է «Էրազմուս-Մոնդուս» ծրագրով, մշակում են նաև երիտասարդությանն ուղղված ծրագիր: Հանձնակատարի հավաստմամբ՝ հայ ուսանողները կունենան հնարավորություն՝ ուսման ընթացքում գնալու Եվրոպա, այնտեղ մի քանի ամիս կամ մեկ տարի սովորելու և այնուհետև հետ գալու և կրթությունն այստեղ շարունակելու:

«Մենք հնարավորություն ենք տալիս շարժունության՝ առանց նպաստելու ուղեղների արտահոսքին»,- ասաց Անդրուլա Վասիլիուն: Նա ուշադրություն հրավիրեց Մարի Սկլոդովսկա Կյուրի ծրագրի գործողությունների վրա, որն աջակցելու է գիտահետազոտական աշխատանքներին: Մոլդովայի կրթության փոխնախարար Լորտեա Հանդրաբուրան հավաստեց, որ Մոլդովան ձգտում է դեպի եվրոպական արժեհամակարգ և իր խնդիրը տեսնում է արդիականացման մեջ: Ուկրաինայի կրթության և գիտության փոխնախարար Եվգենի Սուլիման կարևորեց օտար լեզուների իմացությունը և նշեց, որ պետք է կրթական համակարգը նպաստի օտար լեզուների իմացությանը:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն էլ ասուլիսի վերջում հավաստիացրեց, որ Արևելյան գործընկերության բոլոր երկրներն էլ Բոլոնիայի գործընթացի անդամ են և Հայաստանին չի սպառնում նոր կրթական ծրագրերի կրճատումը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2507

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ