Սպիտակ տունը նախատեսում է Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հնարավոր եռակողմ հանդիպում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, որպես տասնամյակներ տևած պատերազմին վերջ դնելու բանակցությունների հաջորդ քայլ՝ գրում է Politico-ն՝ հղում անելով Դոնալդ Թրամփի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրներին:               
 

Կհրատարակվեն «Ռուսաց լեզու» շտեմարանի 3 նոր մասերը

Կհրատարակվեն «Ռուսաց լեզու» շտեմարանի 3 նոր մասերը
08.11.2013 | 15:31

2014 ուստարվա «Ռուսաց լեզու» առարկայի պետական ավարտական և միասնական քննությունների թեստերի կառուցվածքում կատարվել են փոփոխություններ: Մշակվել են կարճ պատասխան պահանջող առաջադրանքներ, որոնք մինչ այժմ չեն եղել ռուսաց լեզվի թեստերում:

Նախատեսվում է 2013-2014 ուստարում հրատարակել շտեմարանի երեք նոր մաս, որոնցից առաջին և երկրորդ մասերում կներառվեն նախկին երկու մասերը, ինչպես նաև նոր` կարճ պատասխանով առաջադրանքները կընդգրկվեն երրորդ մասում:

Դիմորդները կարող են օգտվել նաև 2013 թվականին հրատարակված շտեմարաններից` հաշվի առնելով կատարված փոփոխությունները:

Դիտվել է՝ 3931

Մեկնաբանություններ