Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Գիմնազիադա-2013»-ում հայ դպրոցականները նվաճել են 4 մեդալ

«Գիմնազիադա-2013»-ում հայ դպրոցականները նվաճել են 4 մեդալ
04.12.2013 | 12:54

Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 4-ը Բրազիլիայում տեղի ունեցած դպրոցական մարզիկների համաշխարհային 13-րդ գիմնազիադիայում Հայաստանի դպրոցականների մարզական պատվիրակությունը նվաճել է 4 մեդալ՝ 1 ոսկե և 3 բրոնզե:
Հայաստանի ներկայացուցիչներից պատանի շախմատիստ Մանուել Պետրոսյանն արժանացել է ոսկե մեդալի, լողորդ Վահան Մխիթարյանը, ձյուդոիստներ Սամվել Խաչատրյանը և Գևորգ Խիթարյանը համապատասխանաբար բրոնզե մեդալների:

Նշենք, որ «Գիմազիադա-2013» խաղերի ծրագրում ընդգրկված էր 8 մարզաձև: Հայաստանի մարզիկները հանդես են եկել 5 մարզաձևերում` լող, աթլետիկա, մարմնամարզություն, շախմատ և ձյուդո: Առաջնությանը մասնակցել են 39 երկրների ներկայացուցիչներ: Հայաստանը մեդալների ընդհանուր քանակով զբաղեցրել է 14-րդ տեղը:
Հայաստանի դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիան 2011 թվականից Դպրոցականների մարզական միջազգային ֆեդերացիայի լիիրավ անդամ է և իրավունք է ստացել մասնակցել բոլոր միջոցառումներին: Հայաստանի հավաքականն այս տարի առաջին անգամ է մասնակցել դպրոցականների համաշխարհային գիմնազիադային:

Դիտվել է՝ 2313

Մեկնաբանություններ