Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Տեղի կունենա ծրագրավորման թիմային օլիմպիադա

Տեղի կունենա ծրագրավորման թիմային օլիմպիադա
18.10.2014 | 13:43

Հոկտեմբերի 19-ին Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում կմեկնարկի ամենամյա ծրագրավորման թիմային օլիմպիադան՝ «Անկախության գավաթը», որը նվիրված է Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձին: Միջոցառման կազմակերպիչներն են Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և «Օ-Էմ-Դի» ընկերությունը:

Օլիմպիադային կմասնակցեն Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների և առաջատար դպրոցների շուրջ 100 ուսանողներ ու աշակերտներ: Միջոցառման նպատակն է երիտասարդների մոտ զարգացնել ծրագրավորման հմտությունները և հնարավորություն ընձեռել փորձարկելու սեփական գիտելիքները տվյալ ասպարեզում:

Օլիմպիադայի ընթացքում թիմերին կտրվեն տարբեր բարդության խնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ է 5 ժամվա ընթացքում մտածել և օգտագործել որևէ ալգորիթմ և/կամ ծրագիր: Առաջին տեղ զբաղեցրած թիմը կստանա 300000 ՀՀ դրամ մրցանակ, երկրորդը՝ 240000, երրորդը՝ 180000, չորրորդ տեղը գրաված մասնակիցը կարժանանա 150000 դրամ մրցանակի, իսկ հինգերորդը տեղի մրցանակային ֆոնդը կազմում է 120000 դրամ:

Դիտվել է՝ 3356

Մեկնաբանություններ