ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և հեռավար խոսակցության մյուս մասնակիցների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ ցանկանում է օգոստոսի 22-ին ԱՄՆ-ի, Ռուսաստանի և ՈՒկրաինայի ղեկավարների մասնակցությամբ եռակողմ գագաթնաժողով անցկացնել։ ՌԴ նախագահի՝ Թրամփին ներկայացված խաղաղության պայմանները ներառում են ՈՒկրաինայի ամբողջական դուրսբերումը իր երկու արևելյան մարզերից։               
 

Թուրքիայում հայ դպրոցականները նվաճել են 15 մեդալ

Թուրքիայում հայ դպրոցականները նվաճել են 15 մեդալ
22.07.2016 | 18:49

Հուլիսի 11-18-ը Թուրքիայի Տրապիզոն քաղաքում կայացել է դպրոցականների 16-րդ համաշխարհային Գիմնազիադային, որը հանդիսանում է դպրոցականների համաշխարհային սպորտի ամենաբարձր վարկանիշ ունեցող ստուգատեսը: Գիմնազիադային մասնակցել է 30 երկրի 2500 դպրոցական: Հայաստանի Հարապետության պատվիրակությունը, որը կազմված էր 38 մասնակցից, հանդես է եկել 9-ը մարզաձևերում` ատլետիկա, մարմնամարզություն, լող, հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտ, ձյուդո, նետաձգություն, շախմատ և սուսերամարտ:

Հայաստանը ներկայացնող մարզիկ դպրոցականների թիմը ձևավորվել էր ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ` դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիայի կողմից 2015 թվականին անցկացված հանրապետական առաջնություններում լավագույն արդյունք ցուցաբերած մարզիկներից, որոնց համար կազմակերպվել էին լրացուցիչ ուսումնամարզական հավաքներ և մարզումներ` համաշախարհային ստուգատեսին նախապատրաստվելու նպատակով: Հայաստանը ներկայացնող մարզիկ դպրոցականները 16-րդ համաշխարհային Գիմնազիադայում արժանացել են 5 ոսկե, 2 արծաթե և 8 բրոնզե մեդալների` թիմային հաշվարկով զբաղեցնելով 10–րդ հորիզոնականը:

Դիտվել է՝ 1683

Մեկնաբանություններ