Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Կրթության և գիտության նախարարը մեկնել է Փարիզ

Կրթության և գիտության նախարարը մեկնել է Փարիզ
23.05.2018 | 23:43

Կրթության և գիտության նախարար Արա Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայի բարձրագույն կրթության, հետազոտության և նորարարության նախարարության հրավերով մեկնել է Փարիզ` մասնակցելու մայիսի 23-25-ին կայանալիք Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԲԿՏ) 10-րդ Նախարարական գագաթնաժողովին և Բոլոնիայի գործընթացի 5-րդ քաղաքական համաժողովին:

Գագաթնաժողովին մասնակցելու են Բոլոնիայի գործընթացում ընդգրկված 48 երկրների 100 պատվիրակներ, կրթության և գիտության նախարարներ: Կրթության ոլորտի պատասխանատուները քննարկելու են Բոլոնիայի գործընթացի համատեքստում բարձրագույն կրթության զարգացմանն ուղղված նոր քաղաքականության մշակմանը, ուսանողների շարժունակությանը, փոխանակման ծրագրերին, կրթության և գիտության ոլորտում ընթացող բարեփոխումներին և ինտեգրացիոն զարգացումներին վերաբերող հարցեր:
Գագաթնաժողովի շրջանակում նախատեսվում է փարիզյան կոմյունիկեի և Բոլոնիայի քաղաքականության 5-րդ համաժողովի հռչակագրի ընդունումը։

Դիտվել է՝ 2603

Մեկնաբանություններ