Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ասում են...

Ասում են...
24.04.2020 | 00:51

...թե իմ­քայ­լա­կան­նե­րը, մա­նա­վանդ ար­ցա­խյան խնդ­րին առ­նչ­վող Սեր­գեյ Լավ­րո­վի վեր­ջին հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից, էլ ա­ռա­վել` ի­րենց ա­ռաջ­նորդ Նի­կոլ Փա­շի­նյա­նի ան­հե­թեթ լայ­վե­րից հե­տո հաս­կա­նում են` ի­րենց լավ օ­րեր չեն սպա­սում, և ա­կա­մա կենտ­րո­նա­նում են պա­րետ Ա­վի­նյա­նի վրա, ո­րը վեր­ջին շր­ջա­նում ի­րեն զգում է այն­պես, ինչ­պես «ձու­կը ջրում»։ Փա­շի­նյանն էլ փոր­ձում է նրան ափ նե­տել, շն­չա­հեղձ ա­նել, այ­նու­հան­դերձ, ար­դեն իսկ խո­սակ­ցու­թյուն­ներ կան թի­մում, որ նրա նկատ­մամբ այլևս «լիչ­նիյ նեպ­րի­յազն» չու­նի ԱԺ նա­խա­գահ Ա­րա­րատ Միր­զո­յա­նը, ո­րին «թեթև սահ­քով» նույն «գորշ կար­դի­նալ» Ա­վի­նյա­նը ա­ռա­ջին փոխ­վար­չա­պե­տից ու­ղար­կեց ԱԺ` մլուլ տա­լու, գոր­ծա­դի­րում ազ­դե­ցու­թյան ողջ դաշ­տը վերց­նե­լով իր վե­րահս­կո­ղու­թյան տակ: ՈՒ սա դեռ բո­լո­րը չէ. «Իմ քայ­լի» սո­րո­սա­կան­նե­րի ո­րո­շա­կի թև ևս սկ­սել է հա­մակ­րան­քով վե­րա­բեր­վել Ա­վի­նյա­նին, ինչն էլ ակն­հայ­տո­րեն ան­հան­գս­տաց­նում, դուր չի գա­լիս Փա­շի­նյա­նին, և վեր­ջի­նիս լայ­վե­րից մե­կը հատ­կա­պես այդ ակ­նարկ­ներն էր պա­րու­նա­կում։

Դիտվել է՝ 25160

Մեկնաբանություններ