Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ասում են

Ասում են
24.03.2022 | 08:16

Կարո՞ղ է Նիկոլը թուրքին ապուշի տեղ է դրել, երբ ասում է, որ եթե մենք անպաշտպան ու գրկաբաց գնանք նրան ընդառաջ, ապա նա կհաստատի խաղաղության ժամանակաշրջան, կբերի լիքը ինվեստիցիաներ, ու բոլորս կապրենք չաղ ու բախտավոր: Թուրքը հո հիմա՞ր չի, որ օգնի բոկոտնին ու կապիտուլացվածին: Եվ դեռ կոչեր են հնչում՝ չընկնել իլյուզիաների գիրկը, այլ քաղաքականությանը նայել սթափ ու իրատեսորեն։


Իրականում, այդքան չարչրկված քաղաքական ռեալիզմը պնդում է ուղիղ հակառակը, որ երբ մենք թուրքին դիմավորենք անզեն ու տկլոր, ապա նա ոչ թե մեզ էժան պոմիդոր կտա, այլ կխլի մեր ձեռքից հացի վերջին պատառը։
Իրականում Նիկոլը մեզ է ապուշի տեղ դնում, ոչ թե թուրքին։


Աղասի Ենոքյան

Դիտվել է՝ 34533

Մեկնաբանություններ