Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ասում են

Ասում են
10.05.2022 | 07:35

Իշխանությունը հոգեվարքի մեջ է։ Արդեն մի քանի օր է՝ Հայաստանում երկիշխանություն է, և այդ երկիշխանության պատկերն այնքան ցցուն է Ֆրանսիայի հրապարակում հանրային ընդվզման օրեցօր մեծացող ալիքի ու Ազգային ժողովի զոդված պարիսպների համապատկերում։

Այդ վահանների և հոծ բազմության հետևում որքա՞ն կարող է ծվարել Նիկոլ Փաշինյանը։ Ա՛յն Փաշինյանը, որը «սիրով» և «թավիշով» եկավ իշխանության, այժմ, եթե համարձակություն ունի, թող գեթ մեկ վայրկյան անցնի փողոցը հեծանիվով:


Լիլիթ Գալստյան

Դիտվել է՝ 32213

Մեկնաբանություններ