ԱՄՆ-ը կոչ է անում G7 երկրներին ստիպել Հնդկաստանին և Չինաստանին ավելի բարձր սակագներ սահմանել ռուսական նավթի վրա, ինչը պետք է համոզի Մոսկվային բանակցելու ՈՒկրաինայի հետ՝ հաղորդում է Financial Times-ը։ «Եթե մեր եվրոպացի դաշնակիցները լուրջ են վերաբերվում իրենց տարածաշրջանում պատերազմը դադարեցնելուն, ապա պետք է միանան մեզ՝ բարձր սակագներ սահմանելու հարցում, որոնք կվերացվեն պատերազմի ավարտի օրը»,- ասել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության պաշտոնյան:               
 

Դասը կիսատ սովորածը պետություն ղեկավարել չի կարող

Դասը կիսատ սովորածը պետություն ղեկավարել չի կարող
14.03.2023 | 07:30

Այն բանը, թե անկախություն ստանալու ժամանակ ով կլինի պետության ղեկին և դա ինչ հետևանքներ կարող է ունենալ, կարելի է քննարկել Հայաստանի ու Բելառուսի օրինակների վրա։


Կիսագրագետ Լուկաշենկոն հնարավոր բոլոր միջոցներով պահպանեց խորհրդայինից մնացած տնտեսությունը, իսկ գիտությունների դեկտոր ԼՏՊ-ն բոլոր հնարավոր միջոցներով ոչնչացրեց խորհրդայինից մնացած ամեն ինչ՝ պարզապես թալանի տալով դրանք։
Բանից պարզվում է, որ նա որպես գիտնական դասը կիսատ էր սովորել, և իրեն ու իր նման դասը կիսատ սովորածներին թվում էր, թե հինը պետք է հիմնահատակ քանդել, իսկ շուկան իր հրաշագործ ներքին կառավարման մեխանիզմներով ամեն ինչ կդնի իր տեղը։
Խրատ առաջին՝ դասը կիսատ սովորածը պետություն ղեկավարել չի կարող։


Այն հանգամանքը, որ ԼՏՊ-ն խորին պատմական գիտելիքի տեր էր, այն էլ շատ խառը պատմական ժամանակաշրջանի մասին, էապես նրա վարքի վրա ազդել չէր կարող, քանի որ նա քաղաքականապես և տնտեսապես լրիվ անտեղյակ էր, եթե, իհարկե, ուրիշ հիպոթեզները դնում ենք մի կողմ։


Իսկ որտեղ է հիմա Լուկաշենկոն՝ ունենալով իր թիկունքում Ռուսաստանը, նա կարևորագույն այց ունեցավ Չինաստան, իսկ հիմա էլ Իրանում է, մարդիկ նոր աշխարհակարգ են կառուցում, որում չոբաններին տեղ չկա։
Խրատ երկրորդ՝ չոբաններին երկիր վստահել չի կարելի։


Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 8552

Մեկնաբանություններ