Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Մեծ հարված Իրանի` արաբական երկրների հետ քաղաքականությանը

Մեծ հարված Իրանի` արաբական երկրների հետ քաղաքականությանը
24.06.2025 | 10:03

Իրանի գործողությունները դատապարտել են Պարսից Ծոցի երկրները, Սաուդյան Արաբիան, Լիբանանը, Թուրքիան և որքան էլ տարօրինակ է` Պաղեստինը։

Թեպետ Իրանը հայտարարել է, որ խնդիրը զուտ ԱՄՆ ռազմաբազաներն են, և որ Իրանը գնահատում է Քաթարի եղբայրական ժողովրդին, սակայն կարծես թե արաբական երկրները փորձում են կրակը թեժացնել։ Անգամ Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ կաջակցի Քաթարի պատասխան գործողություններին Իրանի դեմ։

Սա իհարկե մեծ հարված է Իրանի` արաբական երկրների հետ քաղաքականությանը, սակայն սպասելի։ Իսկ որ ամենից ցավալին է, դա բնականաբար Պաղեստինի վարքագիծն է, քանի որ մեծ հաշվով Իրան-Իսրայել թշնամական հարաբերությունների արմատը հենց արաբա-իսրայելական հակամարտությունն էր։

Բայց նաև հիշենք, որ մենք` հայերս էլ անցել ենք դրա միջով, երբ 2020 թվականից հետո մեր բոլոր դրացի երկրները հայ ժողովրդի պատմական ու վաղնջական հայրենիք Արցախը սկսեցին ճանաչել Ադրբեջանի մաս։

Դա ցավ էր, հարված թիկունքից, բայց նաև հասկանալի` քաղաքական շահերի տեսանկյունից։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 740

Մեկնաբանություններ