Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Որքա՞ն գումար արժի Արծվաշենը

Որքա՞ն գումար արժի Արծվաշենը
04.07.2025 | 20:21

Ուրեմն, «Փրկենք Փամբակը» նախաձեռնության շրջանակներում դիմեցի ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB-ին (հիշեցնեմ` Վանաձորի բնակիչները մեծ թափով սկսել են չորացնել (հող լցնել) գետի որոշ հատվածներում. գետի չորացված հատվածներում կառուցվում են առևտրային հարթակներ): Տեսչական մարմինը վարույթ հարուցեց, որն, ըստ էության, ավարտվեց «հաշվարկներով»: Ենթադրաբար` խոսքը Վանաձորի բնակիչների ապօրինի գործունեության հետևանքով առաջացած նյութական վնասի հաշվարկի մասին է:

Հիմա, ենթադրենք, տեսչությունը հաշվել է, որ Փամբակ գետին հասցված վնասը կազմում է X ՀՀ դրամ: Բա այդ վնասն ո՞վ է փոխհատուցելու կամ ո՞վ է Փամբակ գետը բերելու նախկին տեսքի: Տեսչությունից ասում են, որ գործն ուղարկել են ՀՀ Քննչական կոմիտե: Լավ կլինի, որ քննիչները ստանան հարցերի պատասխանները: Բա որ ոչինչ չպարզվի՞: Ի՞նչ է լինելու: Փամբակը նախկին տեսքն այլևս չի՞ ունենալու: Չգիտեմ: Թեպետ գոհ եմ, որ Փամբակ գետի պարագայում գոնե վնասի հաշվարկ կա:

Իսկ կա՞ արդյոք Արծվաշենի կորստյան (հանձնման) հետևանքով հասցված նյութական վնասի հաշվարկ: Վստահ եմ` չկա: Կասեք` Փամբակի և Արծվաշենի տարբերությունն էական է: Կասեմ` տարբերություն չկա, քանզի երկուսն էլ Հայրենիք են:

Իրականում` տարբերություն չկա, թե ով է ապականում Հայրենիքը` հայաստանցի՞, թե՞ ադրբեջանցի խուժանը:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 4691

Մեկնաբանություններ