Եթե Հայաստանը մոռանա Հայոց ցեղասպանության մասին, դադարի Թուրքիային որևէ պայման առաջադրել և փակի 1915-ին տեղի ունեցածի թեման, ապա Թուրքիայի հետ «խնդիրներ» չեն լինի։ Այս հարցում Թուրքիայի համար ընդհանրապես խոչընդոտներ չկան։
Այս երկու ամիսների ընթացքում պարզ դարձավ, որ Թուրքիան շարունակում է իր քաղաքականությունը, այն է՝ Արևմուտքի հետ մտնել առևտրի՝ փորձելով մի բան կորզել, մի բան ստանալ:
Մոսկվայի օրակարգը շատ պարզ է՝ Ռուսաստանին պետք է մնալ Հարավային Կովկասում, իսկ դրա համար պետք է, որ Արցախում լինի գոնե մեկ հայ, որ խաղաղապահներն ապահովեն նրա անվտանգությունը:
Պետք չի Հայաստանի իշխանությունից որևէ արձագանքի սպասել, որովհետև ակնհայտ է՝ երբ դու գործարքի մեջ ես ու թշնամու ձեռքին տալիս ես զենք՝ տեղեկատվական, պարզ է, որ պետք է վախենաս այդ թշնամուն պատասխանել։
Արևմուտքը պայքարում է Ռուսաստանի դեմ մինչև վերջին ուկրաինացին և չի հաջողում, ուստի Վաշինգտոնն ու Բրյուսելը պատրաստ են անել հնարավոր ամեն բան, որպեսզի ռազմական գործողությունները շարունակվեն։
Ինչպես էլ ավարտվի պատերազմն ՈՒկրաինայում, այն, միևնույնն է, լինելու է Ռուսաստանի օգտին։ Խոսքը չի վերաբերում տարածքային ընդլայնմանը, խոսքը չի վերաբերում նրան, որ ծայրագույն պատժամիջոցների պայմաններում կարողացավ վերախմբավորվել ու դիմագրավել։ Խոսքը վերաբերում է նախ և առաջ Ռուսական պետության ռազմավարական վերաիմաստավորմանը...