Ռուսաստանի Դաշնությունը, ԵԱՀԿ մյուս անդամների հետ միասին, անմիջականորեն մասնակցել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու որոշման ընդունմանը՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք այս քայլը համարում ենք հիմնավորված, արդարացված՝ հաշվի առնելով տարածաշրջանում իրավիճակի արմատական փոփոխությունները»,- նշել է նա։               
 

Ադրբեջանը ձգտում է առավելության բոլոր ուղղություններով և բոլոր դիրքերում

Ադրբեջանը ձգտում է առավելության բոլոր ուղղություններով և բոլոր դիրքերում
06.08.2025 | 15:19

Ադրբեջանի կողմից հայկական ինժեներական տեխնիկային հասցված կրակահերթերից հետո շատերն են հարցնում` ի՞նչ է ուզում Ադրբեջանը:

Ադրբեջանը ձգտում է առավելության բոլոր ուղղություններով և բոլոր դիրքերում:

Ինքն ակտիվ ամրաշինական աշխատանքներ է իրականացնում, սակայն որոշակի պարբերականությամբ խանգարում/խոչընդոտում հայկական կողմի աշխատանքները:

Ադրբեջանը լավ գիտի` ինչ լկտիության էլ դիմի, ինչ էլ իրեն թույլ տա, առավելագույնն ինչ կանի փաշինյանական իշխանությունը` կոչ անելն է լինելու, օրինակ, հետաքննություն անելու կամ փաստերով փոխանակվելու առումով:

Միշտ չէ, որ Բաքվի գործողություններում խորը գնացող նպատակներ կան, նվազագույնը Հայաստանի հաշվին ինքնահաստատվում են, մարտական ոգին մարզավիճակում պահում, դեռ չեմ խոսում այն մասին, որ երբ էլ պահը որսան` մեզ մի վնաս կտան:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1618

Մեկնաբանություններ