Հայաստանի հանրապետությունը երբ կար` նիկոլը չկար:
նիկոլը եկավ և կորցրեցինք Արցախը, Ղափան տանող հսկայածավալ մի ճանապարհահատված, Սև լճի մերձակայքը, Ջերմուկին հարող բարձունքները, Գեղարքունիքի մի շարք դիրքեր, Տավուշի մարզի «սահմանազատված» հատվածները:
Վերջերս էլ Թրամփի միջնորդությամբ ստորագրված փաստաթղթով՝ 100 տարով, գրեթե ընդդմիշտ կորստյան է մատնվում այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքը»:
Այսինքն մի տարածք, որ ընդգրկում է 42 կիլոմետր երկարություն և 6 կիլոմետր լայնություն։
Դա այն դեպքում, երբ գրեթե իր բոլոր ասուլիսներում ողորմելին հայտարարում էր` Զանգեզուրյան միջանցքը Հայաստանի հանրապետության համար կարմիր գիծ է, կարմիր գիծ է...
Հիմա նրա բորբոսնած ուղեղում ամեն ինչ կանաչել է` դառնալով կանա՜չ-կանա՜չ` բաց ճանապարհ թշնամու համար։
Եվ այս ամենից հետո լպիրշ, անամոթ, անպատկառ բերանը համարձակվում է հայտարարել`
- Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունի իմ շնորհիվ:
02. 09. 2025թ.
Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ