Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ անվտանգության երաշխիքներ պետք է լինեն և՛ Ռուսաստանի, և՛ ՈՒկրաինայի համար, իսկ կայուն խաղաղության մասին համաձայնագրից հետո ՈՒկրաինայում օտարերկրյա զորքերի ներկայությունն իմաստ չունի։ «ՈՒկրաինայի տարածքում գտնվող ցանկացած զորք Ռուսաստանը կդիտարկի որպես ոչնչացման օրինական թիրախ»,- ընդգծել է Պուտինը:               
 

Աչքիս, ոնց որ, Զանգեզուրի միջանցքը «փոզմիշ» է լինում

Աչքիս, ոնց որ, Զանգեզուրի միջանցքը «փոզմիշ» է լինում
05.09.2025 | 10:49

Չինաստանում Պուտինի պալատական զբոսանքները և խոշոր տերությունների դեմքերի հետ հանդիպումները հասկացողներին շատ բան են ասում։

Նախ պարզվեց, որ Արևելքում ձևավորվել է արևելյան ավտորիտար երկրների հզոր ռազմական դաշինք, որը լուրջ հակակշիռ է Արևմուտքին։

Չինաստանի զորահանդեսը Պեկինում հզոր ցույց էր, Թրամփը կասեր` դավադրություն ՆԱՏՕ- ական երկրների դեմ։ Այդպիսի զորեղ բանակ, այդպիսի տեխնիկայով, նորագույն հրթիռներով և ատոմային ներուժով, զինվորական վարժ քայլվածքով և Հին Հռոմին հիշեցնող լեգիոնական անբիծ կարգապահությամբ, երբ ողջ բանակը մի մարդ էր, իսկ մարդը մի ամբողջ բանակ, խիստ տպավորիչ էր ու ցնցող, ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆ ԲԱՆԻ, ՈՐ ՔԱՆԱԿԸ ՈՐԱԿ Է ԴԱՐՁԵԼ։

Արևելքից սարսուռ քամիներ են փչում դեպի Արևմուտք... Եվ ամենակարևորը, Չինաստանի գագաթնաժողովը վկայեց, որ այնտեղ հիմնական ասողներից մեկը, եթե ոչ ամենահիմնականը` Պուտինն է։

Արևմուտքն առիթ ունեցավ ևս մեկ անգամ առերեսվելու ռուսական արջի հետ։

Եվ ահա, պատկերացրեք այս իրավիճակում Ալիևի վիճակը։ Նրա ցից քիթը այլևս նախկին հմայքը չուներ։ Թուրքական ռնգեղջյուրը պատերի տակ քաշված քրթմնջում էր` շինծու ժպիտը դեմքին, ահը սրտի մեջ` Պուտինի հետ հանդիպման հեռանկարից։ Եվ գալիս է Պուտինը. ի միջի այլոց ձեռքը երկարում սփրթնած կենդանուն` ջանալով արագորեն հայացքը հեռացնել լորձաշուրթ քծնողից։

Եվ ոչ մի առանձնազրույց ադրբեջանական լեշի հետ։ Փոխարենը երկար հանդիպում և երկարող զրույց «Վովաևիչի» հետ։

Ի՞նչ էր նրանց զրույցի թեման, Աստծուն է հայտնի, բայց արդյունքում թերևս իր կյանքում առաջին անգամ «Վովաևիչը» բացահայտ և հրապարակավ իր ելույթում հակադրվեց ցից քթին` պատճառաբանելով, որ ռնգեղջյուր հիշեցնող այդ արարածը խախտում է Ամերիկայում ձեռք բերված պայմանավորվածությունները` Սյունիքով անցնելիք անխոչընդոտ ճանապարհը բնորոշելով իր քիմքին հարիր լեքսիկոնով։

Կարելի է ենթադրել, թե միջազգային հարթակում մեր Գիքորի թևերի տակ ով էր ձմերուկներ դրել...

Այս ամենը կարելի է և ենթադրություն համարել, եթե այսօր չկարդայի Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունը «Զանգեզուրյան միջանցքի» կապակցությամբ։ Նա խստագույնս նշում է, որ Վաշինգտոնում պայմանավորված Ա կետի չկատարման դեպքում, Ադրբեջանը ստիպված կլինի անցնել Բ կետի իրականացմանը։

44-օրյա պատերազմում ունեցած հաղթանակով արբեցած` Ադրբեջանը սպառնում է նոր պատերազմով։ Թերևս, մոռանալով, որ ժամանակները տակավին փոխվել են. այն Ռուսաստանը, որի լռին համաձայնությամբ Արցախը զիջվեց Ադրբեջանին, հիմա փոխում է խաղի կանոնները։

ՈՒ կրաինայի հետ ունեցած պատերազմական իրավիճակով պայմանավորված և իր էներգակիրները Ադրբեջանի միջոցով քողարկված արտահանման պատճառով Պուտինը հարկադրված էր կուլ տալ Արցախի կորուստը, բայց դա ամենևին էլ չէր նշանակելու, որ նա նույն կերպ պատրաստակամ է հաշտ ու խաղաղ դուրս վռնդվել Հարավային Կովկասից։ Դա Ռուսաստանի կարմիր գիծն է և ոչ իր խախուտ դաշնակցի` նիկոլայ վովաևիչի ժամանակ առ ժամանակ փոփոխվող կարմրող ու կանաչող գծերը։

Գիքորին հատուկ չէ հստակ գիծ ունենալը, նրա աղլուխում հավաքվածը զիզի-բիզի բաներ են, որ շահի Միկի՛չ, Զանի՛, ապի՛, նանի՛ ու մյուսների սրտերը, բայց դա չի նշանակում, որ հոժար չէ շահելու մեկ այլ սիրտ, որին տրվելու, շողոքորթելու ու քծնելու արժան կհամարի։

Ահա, թե ինչու վովաևիչի սիրտը թունդ էր առել, և ահա, թե ինչու դեռ երեկ անվստահելի դաշնակիցն այսօր դարձել էր իր ազգի դարավոր եղբայրը:

05.09. 2025թ.

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 555

Մեկնաբանություններ