Ի մերձենալ երեկոյիս համաբառնամք զձեռս մեր ի սրբութիւն, զոր ինչ մեղաք այսօր խորհրդով, բանիւ կամ գործով՝ ի յանկողինս մեր զղջանալով, խոստովան լինելով զգաղտնիս սրտից մերոց ծածկագիտիդ Աստուծոյ, յուսալով յողորմութիւն Քո:
Պարգեւի՛չ ողորմութեան, պարգեւեա՛ ինձ ուղղափառ հաւատով եւ բարի գործով եւ սուրբ մարմնոյ եւ արեան Քո հաղորդութեամբ գալ առ Քեզ. եւ ողորմեա՛ Քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս:
Հրեշտակի խաղաղութեան յա՛նձն արա զանձինս մեր, Տէ՛ր զօրութեանց, որ եկեալ պահեսցէ զմեզ անխռովս ի տուէ եւ ի գիշերի, յարթնութեան եւ ի հանգստեան մերում, զի Դու ես արարիչ լուսոյ եւ հաստիչ գիշերի:
Գոհանում եմ Քեզանից, Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ, օրհնում ու փառավորում Քո սուրբ անունը, որ պահպանեցիր Քո անարժան ու մեղավոր ծառային այս ցերեկ և խաղաղությամբ հասցրիր երեկոյան ժամին:
Օգնի՛ր թեւաւոր քո աղօթքներով, ո՜վ խոստովանուած մայրդ ողջերի,
Որ երբ դուրս ելնեմ այս երկրի հովտից,
Առանց տանջալից չարչարանքների գնամ դէպի կեանք,
Դէպի պատրաստուած օթեւաններդ:
Սեպտեմբերի սկզբին Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ առիթը բաց չթողեց ներկայացնելու «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։ Այն մեկնաբանվեց որպես նոր հաղորդակցական հարթակ, որը նպատակ ունի կապել Սև, Կասպից, Միջերկրական և Պարսից ծոցերի ենթակառուցվածքային ուղիները...