Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Սյունիքի «Ջիլի լճի ջրամբար» ոռոգման համակարգը նվիրաբերվել է մարզի Վերիշեն համայնքին

Սյունիքի «Ջիլի լճի ջրամբար» ոռոգման համակարգը նվիրաբերվել է մարզի Վերիշեն համայնքին
21.05.2012 | 13:29

Սյունիքի մարզի «Ջիլի լճի ջրամբար» ոռոգման համակարգը, որն ավելի քան 20 տարի չշահագործվելու պատճառով հայտնվել էր անմխիթար վիճակում, ՀՀ կառավարության որոշմամբ` նվիրաբերվել է Սյունիքի մարզի Վերիշեն համայնքին` իր նպատակային նշանակությանը մինչև վերջ ծառայեցնելու պայմանով:
Ինչպես տեղեկացրին տարածքային կառավարման նախարարությունից, նախատեսվել է վերոհիշյալ համայնքի և հարակից Խոզնավար, Վաղատուր, Խնածախ, Խնձորեսկ գյուղերի «Արոտների բարելավման ծրագրի» շրջանակներում վերանորոգել նշված ջրային օբյեկտը և դրա շահագործումն իրականացնելու նպատակով կառուցել արոտների ջրարբիացման նոր ցանց, որից հետո, սեփականության իրավունքով, այն փոխանցել համայնքներին:
Միաժամանակ Սյունիքի մարզպետին հանձնարարվել է Վերիշեն համայնքի ղեկավարին առաջարկել նշված համայնքապետերի հետ մեկամսյա ժամկետում կնքել ջրամբարի համատեղ օգտագործման պայմանագիր:
Ըստ նույն աղբյուրի, աշխատանքների ավարտից հետո կջրարբիացվի 8 հազար հեկտար արոտավայր, հողային պաշարների արդյունավետ օգտագործման շնորհիվ համայնքային բյուջեներ գանձվող վճարները կավելանան տարեկան ավելի քան 16 մլն դրամով: Զուգահեռաբար, կստեղծվեն նոր աշխատատեղեր, կաճեն գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակն ու անասնապահական մթերքների արտադրության ծավալները:
Նշենք, որ «Ջիլի լճի ջրամբար» ջրարբիացման համակարգը, որը գործել է մինչև 1990 թվականը, կառուցվել է Գորիսի տարածաշրջանի հեռագնաց արոտավայրերը ոռոգելու նպատակով: Մինչ այդ, շահագործման իրավունքով (812,423 դրամ հաշվեկշռային արժեքով) հանձնվել էր «Որոտան» ջրօգտագործողների ընկերությանը:

Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 5407

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ