Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

ՀՀԿ գրասենյակում բռնկված հրդեհից վնասվել է շենքի տանիքը

ՀՀԿ գրասենյակում բռնկված հրդեհից վնասվել է շենքի տանիքը
22.05.2012 | 07:40

Հայաստանի Հանրապետական Կուսակցության գրասենյակում մի քանի ժամ առաջ բռնկված հրդեհը քիչ առաջ հաջողվել է մարել: ԱԻՆ փրկարար ծառայության փոխտնօրեն Վրեժ Գաբրիելյանի փոխանցմամբ՝ կրակը հնարավոր է եղել արագ տեղայնացնել ու մարել հրշեջների արհեստավարժության շնորհիվ , այրվել է միայն շենքի տանիքը: Միաժամանակ նա հերքեց արդեն իսկ շրջանառվող վարկածը, թե հրդեհը կարող է պայթյունի հետևանք լինել, չբացառեց նաև դրսից բռնկված լինելու հավանականությունը: «Պատճառները դեռ պետք է ուսումնասիրվեն»,-հավելեց փոխտնօրենը:

Տեսանյութ

ՀՀԿ հրդեհ նոր կադրեր (տեսանյութը՝ «Ա1+»-ի)
Դիտվել է՝ 6540

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ