Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Սողանք` Նոր Արեշում

Սողանք` Նոր Արեշում
28.05.2012 | 00:47

Մայիսի 25-ին` ժամը 11.20-ին, Երևանի Նոր Արեշի թիվ 33 փողոցի 24-րդ տան հարակից տարածքում տեղի է ունեցել սողանք: Ահազանգից անմիջապես հետո դեպքի վայր է մեկնել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ճանապարհի հենապատի տեղաշարժման հետևանքով տեղի է ունեցել հողազանգվածի 0,5 խմ տեղաշարժ: Դեպքի մասին նախարարությունը տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման, ինչպես նաև Էրեբունի վարչական շրջանի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման բաժինների պետերին:

Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 2723

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ