Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Քաղաքական «բարտեր»

Քաղաքական «բարտեր»
29.05.2012 | 05:04

Բավականին հետաքրքիր բարտեր է տեղի ունենում ռուսաստանյան և հայաստանյան իշխող կուսակցությունների միջև: Օրերս տեղի ունեցած «Եդինայա Ռոսիայի» համագումարին, որի հետ ավանդաբար «Բարգավաճի» հարաբերություններն առավել ջերմ են եղել այդ կուսակցությունների միջև ստորագրված համագործակցության հուշագրի պատճառով, այս անգամ ՀՀԿ-ն ԵՌ-ի համագումարին առաջին անգամ ներկայացված էր կուսակցության նախագահի տեղակալի` Արմեն Աշոտյանի դեմքով (որն էլ, ի դեպ, ելույթ էր ունեցել համագումարում), ի տարբերություն ԲՀԿ-ի, որի կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն է միշտ ներկա եղել ԵՌ-ի համագումարին, ավելին, այդ ներկայությունն է եղել ԲՀԿ-ի համագումարների հիմնական ռեֆրենը։ Այս անգամ Ծառուկյանն ավելի նպատակահարմար էր «գտել» այցելել Բելառուս` Բատկային, քան գնալ Ռուսաստան` մասնակցելու «եդինառուսների» համագումարին:
Պատճառը, ըստ փորձագետների, այնքան էլ այն չէ, որ ԵՌ-ի ղեկավարումն ստանձնում էր նանո-գործիչ Դմիտրի Մեդվեդևը, որի հետ «ավանդաբար» թե՛ «Հանրապետականի», թե՛ նույնքան նանո-ֆեյսբուքիստ Արմեն Աշոտյանի հարաբերությունները կարող են ավելի սահուն ու ջերմ դասավորվել:
Բանն այն է, որ մինչ այդ էլ ԵՌ-ն իր «պրիարիտետների» վերանայման, ՀՀԿ-ի հետ նույնպես ավելի լայն ու բազմաշերտ հարաբերությունների խնդիր էր դրել, ինչը, բնականաբար, չէր կարող լինել առանց Վլադիմիր Պուտինի գիտության, ինչի սկիզբն էլ նախանշվել է այս համագումարում:
Այնպես որ, քննություն չեն բռնում թեզերը, թե ինչ-որ բան «մերոնց» և «ռուսաստանյան» էլիտաների միջև «ոնց որ էն չէ»:
Ի դեպ, «Բարգավաճից» ԵՌ-ի համագումարին մասնակցել են Արամ Սաֆարյանն ու Տիգրան ՈՒրիխանյանը. վերջինս նույնպես ելույթ է ունեցել «եդինառոսների» համագումարում, բայց, ի տարբերություն ՀՀԿ-ի ներկայացուցչի ելույթի, նրա ելույթը ԵՌ-ի կուսակցության կայքում չգտանք:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2874

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ