Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Նախարարը դեռևս իր տեղում է

Նախարարը դեռևս իր տեղում է
30.05.2012 | 05:03

Որքան մոտենում է ԱԺ 5-րդ գումարման առաջին նիստը, այնքան թեժանում են նախարարների պաշտոնանկության և նոր նշանակումների շուրջ խոսակցությունները։ Եվ որքան դրանք ակտիվանում են, այնքան հաճախ են փչվում։ Օրերս լրատվամիջոցներում լուր տարածվեց, որ ԲՀԿ-ից քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը մայիսի 26-ին, հավաքել է աշխատակազմին, շնորհակալություն հայտնել և հեռացել նախարարությունից։ «Նույն օրը նախարարը խորհրդակցություն էր հրավիրել, որից հետո մեկնել Գյումրի` աղետի գոտու բնակշինարարության ծրագրի գործընթացներին հետևելու»,- մեզ հետ զրույցում պարզաբանեցին նախարարությունից։ Այլ կերպ ասած, վերը նշված լուրը հերքեցին։ Ի դեպ, ճշտեցինք, որ մայիսի 30-ի դրությամբ նախարարը իր տեղում աշխատում է սովորականի պես։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3042

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ