Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Քարահունջցի բանջարահավաքները վթարի են ենթարկվել

Քարահունջցի բանջարահավաքները վթարի են ենթարկվել
01.06.2012 | 14:04

Մայիսի 31-ին Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ համայնքի ավտոճանապարհից դուրս եկել և ձորն է ընկել քարահունջցի բանջարահավաքներին գյուղ տանող բեռնատարը:
Վթարի պատճառով զոհվել է Քարահունջի բնակչուհի, երեք երեխաների մայր` Նադեժդա Հակոբյանը: Մյուս 17 ուղեւորներից 11-ը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն: Նրանցից երեքը` ստանալով անհրաժեշտ բուժօգնություն, արդեն դուրս են գրվել, մյուսները, որոնց վնասվածքները հիմնականում կոտրվածքներ են, արդեն կայուն վիճակում են և հիվանդանոցից դուրս կգրվեն 2-3 օրից:
«Այս ժամանակատատվածում է հատկապես վայրի ուտելի բույսերի հավաքման շրջանն սկսվում, իսկ դաշտերից դրանք խմբերով հավաքելը համագյուղացիների համար ավանդական է դարձել: Ցավոք, այս անգամ այն վատ ավարտ ունեցավ»,- ասել է Քարահունջի գյուղապետ Լուսինե Ավետյանը:

Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 2678

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ