Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ադրբեջանական հերթական դիվերսիայի պատճառով Չինարի գյուղում զոհվել է 2, վիրավորվել` 5 մարդ

Ադրբեջանական հերթական դիվերսիայի պատճառով Չինարի գյուղում զոհվել է 2,  վիրավորվել` 5 մարդ
05.06.2012 | 03:00

Անցած գիշեր Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի սահմանային հենակետում, ադրբեջանական կողմի հերթական դիվերսիայի պատճառով զոհվել է 2, վիրավորվել` 5 մարդ: Միջադեպի վերաբերյալՀՀ պաշտպանության նախարարությունն առայժմ մեկնաբանություններ չի ներկայացրել, սակայն քիչ անց հանդես է գալու համապատասխան հաղորդագրությամբ:
Հավելենք, որ մոտ մեկուկես ամիս առաջ, «Մովսես-Այգեպար» ճանապարհին զինծառայողների վրա ադրբեջանական կողմից նույնպիսի հարձակում էր եղել, որը ըստ ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանի հայտարարության համաձայն, եղել էր դիվերսիա, ինչը չհերքեց նաև ՀՀ պաշտպանության առաջին փոխնախարար Դավիթ Տոնոյանը:
Հիշեցնենք նաև, որ Չինարի գյուղում վերոնշյալ միջադեպը գրանցել է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տարածաշրջան և Հայաստան այցելության նախօրեին։


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 2428

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ