Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Հուլիսի 1-ից սպիտակ համարանիշները կտուգանվե՞ն

Հուլիսի 1-ից սպիտակ համարանիշները կտուգանվե՞ն
12.06.2012 | 02:54

Մի քանի օր է, որ մայրաքաղաքում համառորեն լուրեր են պտտվում, թե ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կանգնեցնում են սպիտակ համարանիշներով տաքսիներ և տուգանում դեղին համարանիշ չունենալու պատճառով։ «Նման բան չկա և բացառվում է»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը և պարզաբանեց. «Ընդհանուր առմամբ, սպիտակ, թե դեղին համարանիշների կիրառման գործընթացը գտնվում է տրանսպորտի և կապի նախարարության ենթակայության տակ։ Ճանապարհային ոստիկանությունը որևէ գործընթաց իրավասու չէ ձեռնարկելու, մինչև վերը նշված նախարարությունը չդիմի մեզ։ Երբ դիմի, այդ ժամանակ էլ համատեղ աշխատանքներ կիրականացվեն»։ Այլ կերպ ասած, ոստիկանության գնդապետը հերքեց շրջանառվող խոսակցությունները։ Այդ դեպքում հետաքրքիր է` որո՞նք են դրանք ծնող պատճառները։ Խնդիրը հասկանալու համար դիմեցինք տրանսպորտի և կապի նախարարությանը։ «Հունիսի 2-ից բարձրացել է տուգանքի չափը սպիտակ համարանիշների կիրառման դեպքում` 20 հազարից դարձել է 50 հազար դրամ»,- ասացին նախարարության լրատվական ծառայությունում, ևս մեկ անգամ հիշեցնելով, որ սպիտակ համարանիշների գործածությունն անօրինական է։ Թերևս վարորդների դժգհության առիթը, ինչպես նաև նշված խոսակցությունների պատճառը հենց տուգանքի չափի բարձրացումի՞ց են առաջացել։ Չի բացառվում։
Հավելենք, որ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը, «տխուր» լուրից բացի, բարի ավետիս ուներ տաքսու վարորդների համար. «Հունիսի 22-ից ուժը կորցրած է համարվելու ավտոմեքենաների տարիքային սահմանափակումը։ Այսինքն, եթե մինչ այդ մինչև 10 տարեկան ավտոմեքենաներն էր թույլատրվում շահագործել որպես տաքսի, ապա հունիսի 22-ից հետո այդ սահմանափակումը վերանում է»։ Ի դեպ, մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ, հուլիսի սկզբից տրանսպորտի և կապի նախարարությունը պատրաստվում է դիմելու ճանապարհային ոստիկանությանը` սպիտակ համարանիշների խնդիրը կարգավորելու։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3261

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ